Հայոց լեզու, 8-րդ դասարան, 4.02.2022

Ստուգում, քննարկում ենք առաջադրանքները:

Կատարում ենք առաջադրանքները:

  1. Մգեցված բառերին ավելացնել հետադաս ծավալուն որոշիչներ և կետադրել:
    • Դասավանդողը …. օգնում էր նրանց լուծել խնդիրները:
    • Անցորդը…. հանկարծ զարմացած կանգ առավ:
    • Երբեմն քեզ օգնում են մարդիկ ….:
    • Ուզում էի պաշտպանել ձագուկին….:
    • Սովորողները քայլեցին դեպի բերդը…. որպեսզի տեսնեն հայտնի քարե կառույցները:
  2. Նախադասություններից հանել ենթակաները, ստորոգյալները, որոշիչները, հատկացուցիչները: Հանած բառերի դիմաց գրել պաշտոնները, օրինակ՝ բուք-ենթական, վախեցնում էր-ստորոգյալ, ուժեղ-որոշիչ:
    • Հուզիչ էր երեք հայտնի ջութակահարների ելույթը:
    • Այդ իջևանատան սրահներում հոգնած ճամփորդներ կային:
    • Այդ զարմանահրաշ թագավորությունից հայտնի էր հատկապես քաջ ասպետը:
    • Հիշողությունները լուսավոր էին. հաճելի էր հիշելը, բայց ներկայի և անցյալի համեմատությունը ցավոտ էր:
    • Իմ որոնածը գտնելը դժվար էր, բայց ամուր էր կամքս:
  3. Կազմել նախադասություններ, որտեղ կլինեն.
    • հետադաս, համասեռ որոշիչներ
    • Ծավալուն, հետադաս որոշիչ և բաղադրյալ ստորոգյալ
    • Նախադաս, տարասեռ որոշիչներ և հեռացված հատկացուցիչ
    • Հեռացված հատկացուցիչ և բաղադրյալ ստորոգյալ

Լրացուցիչ կրթություն (տանը)

Բառարանային ֆլեշմոբին ընդառաջ կկազմես սոցիալական կայքերի լեզվի բառարան: Բազմաթիվ սոցիալական կայքերի հետ կապված տերմինները կներկայացնես այբբենական կարգով՝ յուրաքանչյուրի դիմաց նշելով բացատրությունը: Աշխատանքն անելուց հետո ձայնագրությամբ կներկայացնես աշխատանքդ (կպատմես, թե որ սոցիալական կայքերից ես օգտվել, ինչով էր աշխատանքը քեզ համար հետաքրքիր, ինչպես ես աշխատել): Կարող ես նաև կազմել քո սիրելի բնագավառի, ստեղծագործության, հեղինակի բառարանը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s