Հունվարի 20-ին ջոկատը երկու կարևոր հանդիպում ունեցավ: Առաջինը Էրիկ Աղախանյանի՝ եռաչափ տպմանը նվիրված դիջիթեքյան հանդիպումն էր:
Հետո այցելեցինք Հյուսիսային դպրոցի «Խորոտ» ջոկատի կրտսեր ճամբարականներին՝ երրորդ դասարանցիներին: Ազնիվ Մանուկյանը մինչ մեր գալը հասցրել էր մեծ ոգևորություն փոխանցել սովորողներին՝ իրենց ընթերցասեր ավագ ընկերների հետ հանդիպման կապակցությամբ: Երբ տեղ հասանք, նրանք փայլփլուն ու հետաքրքրասեր աչուկներով դիմավորեցին մեզ:
Որոշեցինք, լինելով ընթերցասերներ, իրար գրքեր խորհուրդ տալ՝ պայմանով, որ անպայման պետք է կարդանք: Յուրաքանչյուրը ներկայացրեց սիրելի գիրքը՝ խորհուրդ տալով մյուսներին: Ընթացքում մեր ջոկատի ճամբարականները նաև ճիշտ ու արդյունավետ ընթերցանության համար կարևոր շեշտադրումներ արեցին՝ խորհուրդներ տալով ընկերներին:
Հանդիպումը եզրափակեցինք ավանդույթ դարձած ինտելեկտուալ խաղով, որ միջինցի ճամբարականները կազմակերպել էին իրենց կրտսեր ընկերների համար:
Սա լավ առիթ էր նոր ծանոթությունների, օգտակար ժամանցի ու նոր գաղափարների, նախագծերի ստեղծման: Հանդիպումների շարքը դեռ կշարունակվի նոր նախաձեռնություններով:

- 09:00-09:20-Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9․20-10․05-Նախապատրաստական ժամ-Նախապատրաստություն համագործակցային նախագծերին կրտսերների հետ
- 10․10-10․55-Դիջիթեքյան նախագիծ. «Եռաչափ տպում». վարում է Էրիկ Աղախանյանը
- 11․05-11․50-Ընտրությամբ գործունեություն
- 11․55-12․40-Ընտրությամբ գործունեություն
- 12․55-14․00-Հանդիպում Հյուսիսային դպրոցի կրտսեր ճամբարականների հետ
- 14.00-14.20-Ճամբարային օրվա ամփոփում