Ունեք հնարավորություն` ձեռք բերելու դպրոցում պահված թերթիկը, որը ձեզ կբերի 3 միավոր: Թերթիկը գտնելուց հետո պետք է հասցնեք ինձ ու ստանաք միավորը: Հաջողություն բոլորիդ: Սկսեցինք:
Փնտրի՛ր գաղտնաբառը:
Առասպելի համաձայն՝ Օրփեոսն իր հմայիչ երգով ու նվագով խլացրել է Սիրեններին և փրկել արգոնավորդներին։ Հիսաթափված Սիրեններիը նետվել են ծովը և վերածվել ժայռերի։
***
Երիտասարդ նկարիչ Սուրենը և բժշկուհի Մարգարիտ Ստեկնը, տարբեր խառնվածքի տեր մարդիկ են. «Աղջիկը աշխատանքի պաշտամունքով, անձնվիրությունն ու գութը կյանքի հիմք ընդունող լավատես մը, իդեալիստ մը։ Տղան՝ նիցշեական հովերով, ուժն ու ռեալիզմը կյանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը»։
***
Գրիմ եղբայրների հեքիաթը ժամանակակիցները մեկնաբանում էին որպես Նապոլեոնի և նրա ընտանիքի երգիծանք։ Հոգեվերլուծաբան Օտո Գրոսսը մեկնաբանում է գլխավոր հերոսների պահվածքը որպես իշխանության նկատմամաբ արտահայտված ցանկություն, որը բնորոշ է միապետական հասարակությանը:

***
Նայադների՜ նման, նայադների՜ նման,—
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով— կսկիծ…
***
Վարկած կա, որ Ամերիկան հայտնագործողն ընդամենը լամանտին ձուկ էր տեսել:
Գտի՛ր թերթիկի տիրոջը:
- Եվ փա՜ռք աստըծու//Որ մեր հոգու մեջ//Եթե կա ամիս տերևաթափի,//Ապա կան օրեր և աստղաթափի՛,//Եվ աստղաթափի՜…
- Ֆրանսիացի աստղաֆիզիկոս Իրեն Կյուրին, ավարտելով Փարիզի համալսարանը, շարունակում է Մարի Սկլոդովսկայ-Կյուրիի գործունեությունը;
- Հին հայկական օրացույցում յութերորդ ամիսը (ներկայիս փետրվարը) և յուրաքանչյուր ամսվա ութերորդ օրը կոչվում էր մեր հայտնի հեթանոսական աստվածներից մեկի անունով:
- Վահագն աստծո ծննդյան երգում տպավորիչ են փոխաբերություններն ու համեմատությունները:
- Արհեստագործ տղաներ-5 միավոր
- Լրագրողներ-1 միավոր