Հունվարի 20-ին տեղի ունեցավ ութերորդցի Էրիկ Աղախանյանի դաս-հանդիպումը՝ նվիրված եռաչափ տպմանը: Էրիկի համար այն շատ կարևոր էր՝ հատկապես առաջին անգամ մեծ լսարանի առաջ հարազատ թեման ներկայացնելու առումով: Էրիկը վաղուց է հետաքրքրված եռաչափ տպման գործընթացով: Վերջին մեկ տարվա ընթացքում ինձ հասցրել էր նվիրել իր՝ եռաչափ տպման սարքով նյութականացրած մի քանի գաղափարներ՝ դռան բռնակ, մատանի, տոնածառի խաղալիքներ: Իմ մտքով երբեք չէր անցնի, որ այդ փոքրիկ իրերի պատրաստումը նման ծավալուն ու երկարատև գործողություններ է պահանջում: Դրանց ծանոթացանք Էրիկի հետ:
Նա ներկայացրեց սարքի ստեղծման, փոփոխման պատմությունը: Ծանոթացրեց սարքի կառուցվածքին, առանձին մասերի գործառույթներին, տպման քայլերի հաջորդականությանը, տպմանն օժանդակող ծրագրերի առանձնահատկություններին: Էրիկն անդրադարձավ նաև սարքի կիրառման ոլորտներին, ձեռքբերումներին ու հնարավոր վտանգներին: Թեման ամփոփելուց հետո խոսքը փոխանցեց ավագ ընկերներին, որ Հերմինե Անտոնյանի հետ շարունակեցին ներկայացնել եռաչափ տպման աշխատանքի մանրամասները:

Օրը՝ հունվարի 20, ժամը` 10:10
Վայրը՝ ՏՏ լաբորատորիա
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Դասընթացավար` Էրիկ Աղախանյան (8-3 դասարան)
Նպատակը՝ Սովորել, թե ինչպես է աշխատում եռաչափ տպիչը, և ինչպես է այն աշխարհ եկել
Սեմինարի ընթացքը՝
- Ինչպես, որտեղ, երբ և ինչ նպատակներով էր ստեղծվել եռաչափ տպիչը
- Ինչ ոլորտներում են օգտագործում սարքը
- Ինչպես է աշխատում տպիչը
- Ինչ է ․gcode-ը
Ամփոփում. հրապարակվում են ֆոտոշարքեր, պատումներ, ռադիոնյութեր և այլն: