Պարսկական ազգային խոհանոց Նարինե Անջարղոլյանի հետ

Հունվարի 19-ին մեր ջոկատը հյուրընկալեց ճամբարականներ Անաիս և Սանահին Բեգլարյանների մայրիկին՝ Նարինե Անջարղոլյանին: Մեր ուշադրության կենտրոնում պարսկական ազգային խոհանոցն էր՝ իրեն բնորոշ առանձնահատկություններով, ճաշատեսակներով:

Նախ զրուցեցինք պարսկական խոհանոցի մասին: Նարինեն ներկայացրեց հաճախակի պատրաստվող ուտեստները, օգտագործվող համեմունքները:

Բեգլարյան քույրերի մայրիկը մեր ջոկատի խոհարարների խմբի հետ պատրաստեց պարսկական ազգային ուտեստ՝ խորեշտե նոխոդ ֆարանգի՝ ոլոռով, աղացած մսով, կարտոֆիլով բրինձ: Այս ամենը ավելի համեղ դարձրին ազգային համեմունքները:

Ճաշատեսակը պատրաստելուց հետո մատուցեցինք ճամբարականներին, սեղանի շուրջ ամփոփեցինք աշխատանքը: Շնորհակալ ենք Նարինեին դրական լիցքերի, ուսուցողական հանդիպման և անասելի համեղ ուտեստի համար:

Նախագիծը

Ազգագրական ձմեռային փառատոնի շրջանակում

Օրը՝ հունվարի 19

Վայրը՝ Միջին դպրոցի խոհանոց

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ

Նպատակը՝ պարսկական ազգային ուտեստի պատրաստում

Իրականացման ընթացքը՝

  • Պարսկական ազգային խոհանոցի ուսումնասիրություն,
  • Ծանոթացում ենք խորեշտե նոխոդ ֆարանգի անվամբ ուտեստին՝ տեսակներին, նշանակությանը, բաղադրիչներին:
  • Հունվարի 19-ին ճամբարականներ Անաիս և Սանահին Բելգարյանների մայրիկի՝ Նարինե Անջարղոլյանի հետ պատրաստում ենք խորեշտե նոխոդ ֆարանգի:
  • Մատուցում ենք և ներկայացնում ուտեստը;
  • Լուսաբանում ենք աշխատանքները բլոգներում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s