Հունվարի 12-ին՝ առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո, օրը շարունակեցինք Փոքր դահլիճում՝ «Ռիսկ կամ անկեղծություն» ներկայացման բեմադրման փորձերով: Սցենարը միասին ստեղծել, դերաբաշխումն արել ենք, անցել ենք փորձերի փուլին, զուգահեռ աշխատում ենք բեմի ձևավորման ուղղությամբ:
Փորձերին հաջորդեց ճամբարային պարուսուցումը Լաերտ Գրիգորյանի հետ:
Ջոկատի ճամբարային առօրյայի ամենասիրելի ու սպասված հատվածը քվեսթային խաղերն են: Այսօրվա քվեսթի հուշումները ճամբարականներին տարան դասավանդող Լիանա Հակոբյանի մոտ՝ ասելու թաքնված «փյունիկ» գաղտնաբառը: Նա էր այսօրվա միավորը բերող թերթիկի տերը: Ճամբարականները հուշումներում թաքնվածը գտնելու համար դիմում են նաև բացակա ընկերներին՝ հեռավար աշխատելով նրանց հետ:
Քվեսթից հետո ունեցանք հանդիպում Քրիստինե Սահակյանցի հետ: Նա ճամբարականներին ներկայացրեց նոր նախագիծը՝ «Դեղատունը թաղարում», որի համար պետք էր ուսումնասիրել տնային բույսերի օգտակարությունն ու բուժիչ հատկությունները:
Օրը եզրափակեցինք քննարկում-բանավեճով: Այսօր ունեինք կարևոր ու հետաքրքիր թեմա՝ «Երեխան և գումարը»: Կարևոր էր հասկանալը՝ ինչ կարծիք ունեն ճամբարականները երեխայի ձեռքի՝ օրվա գումարի մասին: Որքա՞ն պետք է այն լինի, ինչո՞ւ, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել երեխայի համար ձեռքին շատ գումար ունենալը:

- 09:00-09:20-Առավոտյան ընդհանուր պարապմունք
- 9․20-10․05-«Ռիսկ կամ անկեղծություն» ներկայացման բեմադրման փորձեր, մյուս ճամբարականների նախագծային գործունեություն` ըստ ընտրած ուղղությունների:
- 10․10-10․55-Պար Լաերտ Գրիգորյանի հետ
- 11․05-11․50-Քվեսթային խաղերի կազմակերպում
- 11․55-12․40-Բանավեճ-քննարկում. Երեխաները և փողը
- Փողը և երեխան,
- Երեխայի առօրյա ծախսերն ու դրանց անհրաժեշտությունը,
- Փողի կարևորությունն ու վտանգավորությունը երեխայի համար:
- 12․55-14․00-Տեխնոլոգիական գործունեություն Քրիստինե Սահակյանցի հետ
- 14.00-14.20-Ճամբարային օրվա ամփոփում