Քվեսթ 2

Ունեք հնարավորություն` ձեռք բերելու դպրոցում պահված թերթիկը, որը ձեզ կբերի միավոր: Թերթիկը գտնելուց հետո պետք է հասցնեք ինձ ու ստանաք միավորը: Հաջողություն բոլորիդ: Սկսեցինք:

Փնտրի՛ր գաղտնաբառը:

Իրիկուններն էլ, երբ որ աշխատանքը վերջացնում էր, անկողին չուներ, կրակի առաջին՝ մոխրի վրա էր պառկում։ Դրանից էլ միշտ մոխրոտ էր լինում ու դրա համար էլ քույրերը անունը դրին Մոխրոտ։

***

Կիբել Յանգը ստեղծել և պատկերազարդել է մի գիրք, որը սովորեցնում է երեխաներին մտածել քննադատորեն և օգտագործել հասարակ զգացումները։ Մեկ այլ դաս, որ տալիս է գիրքը, այն է, որ պիտակները կարող են սխալ լինել, և ցույց է տալիս, որ «խնդրի ամենալավ լուծումը հաճախ ամենահասարակն է»

***

Վերածնունդը Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան էր, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին:

***

Ռոուլինգի ստեղծած աշխարհում Դամբլդորի կողմնակիցները պայքարում էին չար ու մահաբեր ուժերի դեմ:

Գտի՛ր թերթիկի տիրոջը:

Իրապատում հեքիաթները մեծ մասամբ հագեցած էին աշխատավոր մարդու հոգեբանությամբ ու իմաստնությամբ, գործող անձինք միմյանցից տարբերվում էին աշխատանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, աշխատանքը նրանց փոխհարաբերությունների հիմնական շարժիչ ուժն էր։

Առակ (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։

Լեգենդը ավանդազրույց է, որի հիմքում ընկած է հրաշքը։ Հրաշապատումն ընդգրկում է դեպքերը և հերոսներին։ Լեգենդը շատ նման է առասպելին, սակայն նրանք տարբեր են իրարից։

Նովելին բնորոշ են սուր, կարճ սյուժեն, պատմողական չեզոք ոճը, անսպասելի արդյունքը։

Ասացվածքը ժողովրդական բանահյուսության փիլիսոփայական ժանրի ստեղծագործություն է, որ հակիրճ և դիպուկ խոսքով բնորոշում է կյանքի որևէ երևույթ. այն առածից տարբերվում է նրանով, որ միտքն արտահայտում է ուղղակի, առանց այլաբանության ու միջնորդավորման:

Ձևը գրականության մեջ պատկերման և արտահայտչական բոլոր միջոցների ամբողջությունն է: Ձևը կարևոր է, այն պետք չէ անտեսել, քանի որ դրանով է բովանդակությունը ներկայացվում:

Պատասխան

Գաղտնաբառն էր «փյունիկը»: Մոխրոտի մոխիրը կապված էր փյունիկի մասին լեգենդի հետ, ըստ որի՝ սեփական մահը զգալով՝ թռչունն այրվում է և վերածնվում իր իսկ մոխրից: Կիբել Յանգի հայտնի գիրքը ուներ գաղտնաբառը հուշող վերնագիր՝ «Տասը թռչուններ»: Արցունքի պատկերումը հուշում էր փյունիկի բուժիչ արցունքի մասին: Վերածննդի մասին տեղեկությունը հուշում էր փռչնի վերածնվելու մասին: Դե իսկ Ռոուլինգի վեպից հիշատակումն էլ մեծագույն հուշումն էր՝ Փյունիկի միաբանությունը:

Թերթիկի տերը ընկեր Լիանա Հակոբյանն էր: Ձևի կարևորության մասին հուշումը մգեցված էր. այն ամենակարևորն էր: Պետք էր ուշադրություն դարձնել հուշումների ձևին՝ տառերին, հուշումների առաջին տառերը միացնելով՝ ստանալու էինք թերթիկի տիրոջ անունը՝ Լիանա:

  • Արհեստագործ տղաներ-3 միավոր
  • Լրագրողներ-1 միավոր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s