Քվեսթ 1

Ունեք հնարավորություն` ձեռք բերելու դպրոցում պահված թերթիկը, որը ձեզ կբերի միավոր: Թերթիկը գտնելուց հետո պետք է հասցնեք ինձ ու ստանաք միավորը: Հաջողություն բոլորիդ: Սկսեցինք:

Փնտրի՛ր գաղտնաբառը:

Իսկապես խիզախ մարդիկ կարիք չունեն միմյանց հետ կռվելու, սակայն դա շարունակ անում են շատ վախկոտները, որպեսզի իրենց համոզեն սեփական խիզախության մեջ:

Երիտասարդ հայ արքաներից մեկը կրճատեց հոգևորականների թիվը, եկեղեցուն պատկանող շատ տարածքներ դարձրեց արքունի սեփականություն: Նրան սպանում են հռոմեացիները մի հավաքույթի ժամանակ:

Ըստ Ավետարանի` Սիմեոն անունով մարդը մահ չպետք է տեսներ, մինչև չտեսներ Փրկչին` Հիսուսին: Նա մանուկ Հիսուսին ընդառաջ է գալիս, աղոթք է հղում առ Աստված:

Ինչ-որ մի բան սխալ է։ Ես ապրում եմ այստեղ շատ վաղուց, բայց շուրջս ոչինչ չի փոխվում, և ես հոգնե՜լ եմ…

Գտի՛ր թերթիկի տիրոջը:

Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» վեպը տալիս է վիպաշարի բոլոր կարևոր հարցերի պատասխանները:

Բարդ Բիդլի «Մահվան պարգևները» հեքիաթում Կադմուս Պևերելը, ցանկանալով ավելի շատ ծաղրել և նվաստացնել Մահին, խնդրում է սիրելիներին վերակենդանացնող քարը։ 

Արթուր Կոնան Դոյլի դետեկտիվ պատմվածքներից մեկը, որի հերոսներից են կոմս Նեգրետո Սիլվիուսը, Սեմ Մերտոնը,  լորդ Քանտլմիրը, անսովոր է նրանով, որ այն երրորդ դեմքով է սկսվում, այսինքն, պատմվածքը չի պատմում ո՛չ Վաթսոնը, ո՛չ Շերլոկը։

Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը ներշնչանք է դարձել երաժշտական արվեստի հայտնի գործերից մեկի համար:

Պատասխան

Գաղտնաբառն էր ծերունին: Առաջին խոսքերն ասել է Էռնեստ Հեմինգույեյը, գրողի հայտնի գործերից է «Ծերունին և ծովը»: Երիտասարդ ու խիզախ հայ արքան Պապն էր: Երրորդ հուշումը Սիմեոն ծերունու մասին էր: Չորրորդ հուշման խոսքերը «Գտնված երազ» մուլտֆիլմի Ծերուկինն էին: Թերթիկի տերը ընկեր Գոհար Եղոյանն էր: «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» վիպաշարի յոթերորդ վեպն է: Ընկեր Գոհարը ներկայիս յոթերորդցիների կազմակերպիչն է: Բարդ Բիդլի «Մահվան պարգևները» հեքիաթում Կադմուս Պևերելը երեք եղբայրներից երկրորդն էր, ինչպես ընկեր Գոհարն է միջինի տարիքային երեք դասարանախմբերից (6-8) երկրորդի կազմակերպիչը: Եռանկյունին ևս հուշում էր երեքից մեկը լինելու մասին: Հիշատակված վերակենդանացնող քարը, Կոնան Դոյլի՝ դեղին քարի՝ ադամանդի մասին հուշումները կապված էին ընկեր Գոհարի անվան հետ: Վերջինիս մասին էր նաև հուշումը «Ալմաստ» օպերայի մասին:

  • Արհեստագործ տղաներ-1 միավոր
  • Լրագրողներ-1 միավոր

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s