Հունվարի 18-ին Սևաբերդում մասնակցեցինք Ձմեռային մարզատոնին: Ճանապարհն անցավ ուրախ՝ ոգևորված ճամբարականների երաժշտական կատարումներով: Սևաբերդում անծայրածիր ճերմակ էր. լիքը ձյուն ու լավ տրամադրություն: Ընկեր Ռուբենն օգնեց կազմակերպել սահնակներով զվարճանքը: Ձնախաղերից մի լավ կշտանալուց հետո վերադարձանք Երևան՝ մեր տաք դպրոց: Մանրամասն՝ ստորև:
Նախագիծը

Օրը՝ հունվարի 18, ժամը` 11:00-12:00
Վայրը՝ Զառ գյուղ
Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ճամբարականներ
Պատասխանատու՝ Մերի Սարգսյան, մարզիչ՝ Ռուբեն Բաղդասարյան
Մարզաձևը՝ սահնակ
Նպատակը՝ Մարզական ստուգատեսի շրջանակում ձմեռային մարզական խաղերի հետ ծանոթացում, մասնավորապես՝ սահնակ:
Խնդիրները՝
- ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
- ճամփորդական քարտեզից օգտվելու կարողություն.
- սահնակից օգտվելու հմտությունների յուրացում և կիրառում.
- կիրառել թվային գործիքներից օգտվելու հմտությունները:
Ճամփորդության նկարագրություն
Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, զրուցում ենք Զառ գյուղի, ձմեռային խաղերի մասին:
Ճամփորդության ընթացքը. Սովորողները հետևում են, թե որքան ժամանակում Երևանից հասանք Զառ գյուղ, դիտարկում են եղանակային տարբերություններն ու նմանությունները, խոշորացույցով ուսումնասիրում են ձյունը:
Նախագծի ընթացքը՝
- Քայլարշավ
- Ձմեռային խաղեր
- Սահնակներով սահք
Ամփոփում. Սովորողները հրապարակում են պատմություններ՝ դիտարկելով քաղաքի ու գյուղի ձմեռային նմանություններն ու տարբերությունները: Հրապարակվում են ֆոտոշարքեր, ռադիո հաղորդումը, սովորողների ճամփորդական պատմությունները:
Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝
- Հարմար ուսապարկ, հագուստ (գլխարկ, ձեռնոց, չթրջվող շալվար, լրացուցիչ հագուստ՝ գուլպա, շապիկ, տաբատ, սրբիչ)
- Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
- ձեռնոցներ, աղբի տոպրակ
- թաց ու չոր անձեռոցիկ
- անհատական բուժարկղիկ
- բրդուճներ, մրգեր, ջուր, ջրաման /թերմոս/, տաք ըմպելիք
Վարորդ` Արմեն Կարապետյան
Հեռախոսահամարը` 091574931
Մեքենայի մակնիշը` 88 ZL 886
Մասնակիցներ՝
- Նանե Մարտիրոսյան
- Արինա Ամիրյան
- Արամ Մինասսյան
- Մանանա Հովակիմյան
- Անժելա Դադոյան
- Գայանե Ավետիսյան
- Աստղիկ Այվազյան
- Կարինե Գյուլումյան
- Սեդա Ստեփանյան
- Գագիկ Ներսեսյան
- Վարազդատ Միքայելյան
- Վահագն Սերոբյան
- Սոֆի Նահապետյան
- Իռեն Բադալյան
- Անի Ավագյան
- Էմիլ Դանելյան
- Իռեն Շահրամանյան
- Ինգա Մովսիսյան
- Թամարա Նահապետյան
- Էրիկ Աղախանյան
- Նարեկ ՄՆացականյան
