- Սեպտեմբերյան հաշվետվություն
- Հոկտեմբերյան հաշվետվություն
- Նոյեմբերյան հաշվետվություն
- Դեկտեմբերյան հաշվետվություն
- Ճամփորդական օրեր
- Հեռավար ուսուցում

Այս ուսումնական շրջանում սովորողների հետ հասցրինք իրականացնել մի շարք ուսումնական նախագծեր, ճամփորդեցինք, ընթերցեցինք, իրագործեցինք նոր գաղափարներ: Բայց սկսենք մի քիչ ավելի վաղ շրջանից` ամառային գյուղական ճամբարից:
Ամառային գյուղական ճամբարը: Այն ինձ համար անփոխարինելի փորձ էր: Մոտ մեկ շաբաթ ջոկատավար էի Ծաղկունքում: Գնացել էի այնտեղ նաև մասնագիտական նախագծերով:
- Ամառային գյուղական ճամբար. ամփոփում
- «Հազարան հավքը» հեքիաթի ընթերցում, քննարկում
- Բանահավաքչական ժամանց գյուղական ճամբարում
Ճամբարային հագեցած օրակարգից հետո, որ ներառում էր բազմապիսի խաղեր, դաս-հանդիպումներ, առկա խնդիրների դիտարկումներ, քննարկումներ, ուղևորություններ, մենք հասցնում էինք մինչ ուշ գիշեր համայնքի բնակիչների տներով շրջել ու «հավաքել» նրանց խոսքը
` զրույցներ, օրհնանքներ, անեծքներ և այլն: Նախագիծը դարձավ շարունակական. մեր վերադարձից հետո ծաղկունքցիների ջոկատը շարունակեց այդ աշխատանքը, և շուրջ երկու տասնյակ տարեց և միջին տարիքի մարդկանց խոսքը հավաքեցինք մի տեղ: Բանահավաքչական ժամանցից մեզ նաև լիքը խորհուրդներ մնացին տարեցներից, որոնք սիրով հիշում էին անցած օրերը, իրենց կենսափորձով կիսվում: Աշխատանքի հաճելի ու արդյունավետ էր նաև նրանով, որ ծաղկունքցիները սիրով ու հեշտությամբ յուրացնում էին հեղինակային մանկավարժության առանձնահատկությւնները, պատրաստ էին վերցնել ու դարձնել իրենցը: Ճամբարային ողջ անցուդարձը, նախագծերի արդյունքները ներկայացված են հղումներով:
Մեր նախագծերը: Առաջին ուսումնական շրջանում իրականացրել ենք օրացուցային և ոչ օրացուցային մի շարք նախագծեր: Ներկայացնենք ըստ ամիսների:
Սեպտեմբեր: Սեպտեմբերը հագեցած էր: Ուսումնական առաջին շրջանն սկսեցինք Արատեսյան եռօրյա հայրենագիտական ճամբարով, որի կարևոր բաղադրիչներից էին աշնանային ծառատունկի նախապատրաստությունը, բարձունքի հաղթահարումը, տարածքի էկոլոգիական խնդիրների դիտարկումը և այլն: Ուսումնական ամռան աշխատանքները ամփոփեցինք, ընթերցեցինք, վերլուծեցինք, ձայնագրեցինք Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» պատմվածաշարի գործերը: Ձայնագրեցինք նաև կոմիտասյան նամականուց նմուշներ: Հայոց լեզվից նախագծային աշխատանք դարձավ նամակների գործառույթների, տեսակների ուսումնասիրությունը, նամակների պատրաստումը: Սովորողները գրեցին մոտիվացիոն, պաշտոնական նամակներ, ուսումնասիրեցին իրենց ամենօրյա նամակագրությունն ընկերների հետ: Վերջինը հատկապես շատ եմ կարևորում և այս ամիս խրախուսել եմ այն սովորողներին, որոնց նամակագրություններն ընկերների, հարազատների հետ հայատառ էին:
- Եռօրյա հայրենագիտական ճամբար Արատեսում
- «Ուսումնական ամառ» նախագծերի ներկայացում, ամփոփում
- Նամակը՝ կենցաղից արվեստ
- Ընթերցում ենք Ստեփան Զորյան
- Կոմիտասյան օրեր
- Ստեղծագործական աշխատանքներ (սեպտեմբեր)
Հոկտեմբեր: Հոկտեմբերին իրականացրինք ևս մեկ օրացուցային-լեզվական նախագիծ` Գրաբարյան օրերին նվիրված: Գրականության գեղեցիկ նախագիծ դարձան մաթևոսյանական ընթերցումները: Սովորողները կարդացին, վերլուծեցին, ձայնագրեցին Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունները, դրանցով ծանոթացան մաթևոսյանական Ծմակուտ-Ահնիձորին, ապա եղան այնտեղ: Լոռի ճամփորդության օրերից մեկը նվիրեցինք Մաթևոսյանին, եղանք Ահնիձորում, զրուցեցինք գրողի համագյուղացիների հետ, Մաթևոսյանի ծննդավայրում ունեցանք դաս-քննարկում գրողի մասին: Այցելեցինք Մաթևոսյանի տուն, զրուցեցինք նրա եղբոր հետ: Ամիսն ամփոփեցինք Ուսումնական աշնան աշխատանքներով:
- Կոմիտասյան օրեր
- Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն
- Նամակը՝ կենցաղից արվեստ
- Ընթերցում ենք Հրանտ Մաթևոսյան
- Ուսումնական աշուն (2021)
- Եռօրյա ճամփորդություն. Լոռի
Նոյեմբեր: Նոյեմբերը սիրադեղյանական ամիս էր: Գրականության դասերը նվիրեցինք Վանո Սիրադեղյանի ստեղծագործություններին: Սեբաստացու օրերին առնչվող փոքրիկ տեսանյութեր պատրաստեցինք: Ընթերցեցինք Զոհրապի նովելները:
- Ընթերցում ենք Վանո Սիրադեղյան
- «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ
- Ընթերցում ենք արևմտահայերեն
- Ստեղծագործական, վերլուծական աշխատանքներ
- «Վանո Սիրադեղյան-75» նախագծի համակարգում
Դեկտեմբեր: Նախատոնական դեկտեմբերին ստեղծագործությունների ընտությունը քննարկմամբ կատարեցին սովորողները: Ընտրեցինք Օսկար Ուայլդ, Օ. Հենրի: Նովելագրի հինգ ստեղծագործությունների հիման վրա այդ օրերին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում բեմադրվում էր «… և նորից Գարուն» ներկայացումը: Ուսումնական շրջանի եզրափակումն արեցինք թատրոն այցով: Դիտեցինք ներկայացումը, որի մեջ հանդիպեցին նաև մեր ուսումնասիրած նովելներից երկուսը: Դեկտեմբերի ամենագեղեցիկ նախագիծը դարձավ «Պապը և խաղալիքների խանութի աղջիկը» ամանորյա ներկայացման բեմադրումը: Աշխատանքը սկսել ենք ներկայացման սցենարը գրելուց, դերաբաշխումից, ավարտել` բեմի զարդարմամբ, բեմադրմամբ ու նկարահանմամբ: Վերջին դասերին քննարկել, ամբողջացրել ենք ճամբարային նախագծերը, առաջարկները, նոր ներկայացման սցենար ենք կազմել, գրել, կատարել դերաբաշխում, որ ճամբարը սկսենք փորձերով:
- «Պապը և խաղալիքների խանութի աղջիկը» ամանորյա ներկայացման բեմադրում
- Օ. Հենրիի հետքերով. այց թատրոն
- Ուսումնական ձմեռ-2022
Կարծում եմ` ուսումնական շրջանն արդյունավետ ստացվեց, հետաքրքիր, զարգացող ու զարգացնող: Կարևոր էր սովորողների հետաքրքրությունը մինչև վերջ առարկաների ուղղությամբ պահելը ու անընդհատ ավելի մեծացնելը, ինչը, մտածում եմ, ստացվել է:
Հեռավար ուսուցում: Հեռավար ուսուցումը մասնագիտական զարգացման նոր հնարավորություն էր: Սովորողների հետ աշխատել ենք նամակագրությամբ: Ուղարկվել են առաջադրանքների շաբաթական փաթեթեներ: Սովորողները կատարեն են, ուղարկել մաս-մաս կամ ամբողջական: Մյուս ուսումնական շրջանում նախատեսում եմ նաև տեսադասեր: Արդյունքները` այստեղ: