Առաջին ուսումնական շրջանի ամփոփում (9-րդ դասարան)

9-2 դասարանի գրականության դասավանդումն ինձ համար իններորդցիների հետ աշխատանքի առաջին փորձն էր ու հնարավորությունը: Այն ավելի քան պատասխանատու էր նրանով, որ իններորդցիների մասնագիտական կողմնորոշման փորձարարական ծրագրին մասնակցություն էր ենթադրում: Առաջին ուսումնական շրջանում հասցրինք իրականացնել և´ անհատական, և´ օրացուցային ու ոչ օրացուցային, և´մասնագիտական կողմնորոշմանն առնչվող նախագծեր: Այդ հիմունքով էլ կառանձնացնեմ ու կներկայացնեմ մեր կատարած աշխատանքները:

Սերը գրականության հանդեպ: Սա ինձ համար գրականության դասավանդման կարևորագույն նպատակն է եղել միշտ: Ուսումնական նյութերի ընտրությունն ու մատուցումը կազմակերպում եմ այնպես, որ շարժի սովորողի հետաքրքրությունը ու տանի նրան գրադարան: Ուսումնասիրվող գրողների և ստեղծագործությունների ընտրությունը կատարել ենք միասին: Օգտագործել եմ նաև ձայնագրքային տարբերակներ (օրինակ)՝ ընթերցանության հետ խնդիրներ ունեցող, դժվարացող կամ պարզապես կարդալ ալարող սովորողների համար:

Անհատական նախագծեր: Անհատական նախագծերը միշտ խրախուսելի են: Սովորողներին պետք է միայն ուղղորդել: Այս ուսումնական շրջանում անհատական նախագծերը թարգմանական բնույթի էին: Սովորողները թարգմանեցին բանահյուսական տարբեր նյութեր: Ունեմ նաև ստեղծագործող սովորող:

Օրացուցային և ոչ օրացուցային նախագծեր: Իններորդցիները մասնակցել են տարբեր նախագծերի՝

Ընթերցում ենք Վանո Սիրադեղյան:

Ընթերցում ենք Գրիգոր Զոհրապ:

Ընթերցում ենք Օ. Հենրի:

Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող նախագծեր: Այս ուղղությամբ կառանձնացնեմ մասնագիտական գրականության արդյունավետ ընթերցման դասերը, ծանոթությունը օնլայն քարտարաններից օգտվելու ձևերին ու մասնագիտական գրականության թարգմանության ու ուսումնասիրության աշխատանքները: Նմանատիպ աշխատանքները դեռ շարունակական կլինեն, կզարգացնենք:

Դժվարություններ: Դասարանախումբը դեռևս այս առարկայի հանդեպ չունի հետաքրքրասիրության այն աստիճանը, որին ես եմ ձգտում: Մի մասը դեռևս խուսափում է ընթերցելուց, թեպետ դասարանական քննարկումների ժամանակ, լսելով ու տեղեկանալով ստեղծագործություններից, սկսում է մասնակցել: Խնդիրը միանշանակ նյութերի ծավալի կամ բովանդակության մեջ չէ. փորձել եմ փոքրածավալ՝ ընթերցանության մի քանի րոպե պահանջող գործեր առաջարկել. նույն պատկերն է:

Սովորողների մեծ մասը դեռևս չունի ընթերցելու մշակույթ ու սովորություն: Այս բացը կփորձեմ լրացնել գրադարանային դասերով:

Խուսափում են ձայնանյութերի, տեսանյութերի պատրաստումից տարբեր բարդույթների պատճառով: Վերլուծական աշխատանքները հաճախ արված են արվելու համար: Չեն ձգտում աշխատանքների որակը բարելավել:

Շատ սովորողների բլոգային աշխատանքը բավարար չափով չի արտացոլում մեր համատեղ աշխատանքը, դրա ընթացքն ու արդյունքները:

Սովորողները պասիվ են դպրոցի ակումբային գործունեության մեջ, հրաժարվում են մասնակցել տարբեր նախաձեռնությունների, ակտիվ ճամփորդողներ չեն: Եկող ուսումնական շրջանում կփորձեմ մասնագիտական բնույթի ճամփորդություններով ոգևորել նրանց:

Որպես օրինակելի, հաջող աշխատանքի օրինակ՝ կառանձնացնեմ Կարապետյան Իռենի հաշվետվությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s