Հեռավար ուսուցում, դաս 4, 7-րդ դասարան

Հայոց լեզու

Կատարում ենք առաջադրանքները՝ վերհիշելով հոլովները:

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ Նյու Յորքի (սեռական հոլով):

…(Նյու Յորք) բնակիչները զարմանքով դիտում էին 19-ամյա մի … (ուսանող), որը սիրալիր … (ժպիտ) սեղմում էր մի մեծ հանրախանութ մտնող բոլոր … (այցելուներ) ձեռքերը: Այդ … (ձև) 8643-րդ … (հաճախորդ) … (ողջունել) հետո նա վեր պարզեց կապտած ձեռքը և բացականչեց.

-Ուռա´: Ռուզվելտի … (ռեկորդ) գերազանցեցի:

Հավանաբար…(քչեր) է հայտնի, որ 1907…(թվական) Սպիտակ…(տուն) մի…(ընդունելություն) ժամանակ…(ԱՄՆ) այն ժամանակվա նախագահը սեղմել էր 8513…(մարդ) ձեռք:

2. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ փակագծերում նշելով հոլովը, օրինակ՝ ծովի (սեռական հոլով):
Երբեմն…(ծով) լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք… (ջրեր)՝… (ալիք)
կապտականաչավուն…(լուսարձակում)…(տեսք): Ծովային…(լուսարձակում) գլխավոր
աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես…(բույսեր), այնպես էլ…(կենդանիներ)
հատկություն ունեն: Նրանք…(արև) էներգիան լուսային…(էներգիա) վերածելու բացառիկ
ունակություն ունեն: Քիմիական բարդ…(ռեակցիա)… (հետևանք) առաջանում է «սառը»
լուսարձակում, որը չի ուղեկցվում… (ջերմություն)…(արտադրություն):

3. Ընտրի´ր մեկական հատուկ, հասարակ, վերացական, անեզական գոյական և հոլովի´ր:

  • Ուղղական (ո՞վ, ի՞նչ)
  • Սեռական (ո՞ւմ, ինչի՞)
  • Տրական (ո՞ւմ, ինչի՞ն)
  • Հայցական (ո՞ւմ, ի՞նչը)
  • Բացառական (ումի՞ց, ինչի՞ց)
  • Գործիական (ումո՞վ, ինչո՞վ)
  • Ներգոյական (ո՞ւմ մեջ, ինչո՞ւմ, ինչի՞ մեջ)

4. Ընթերցում ենք տեքստը:

Առանձնացնում տեքստում հանդիպած գոյականները:

Յուրաքանչյուր գոյականի դիմաց նշում ենք տեսակները, թիվը, հոլովը, հոլովումը:

Օրինակ՝ ընկեր-անձնանիշ, շնչավոր, հասարակ, նյութական, եզակի թիվ, ուղղական հոլով, -ոջ հոլովման (հոլովումը գտնելու համար բառը դարձնում ենք սեռական հոլովի):

Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց
ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած
մնաց:
Բարեբախտաբար եկավ մի քարավան, հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան,
ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու
չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն՝
կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Գրականություն

  • Ընթերցում ենք Ակուտագավա Րյունոսկեի «Գորտը» ստեղծագործությունը:
  • Գրում ենք, թե մարդկանց ինչ տեսակի մասին է այն:
  • Գրում ենք, թե ինչ կարևոր դասեր է տալիս ստեղծագործությունը:
  • Ստեղծագործում ենք` ընտրելով թեմաներից մեկը.
    • Որքանո՞վ եմ ինքս ինձ ճանաչում
    • Ինչպիսի՞ն եմ ուզում տեսնել ինձ տարիներ անց
    • Ի՞նչն է ինձ օգնում ավելի լավը դառնալ
    • Որքա՞ն եմ պատրաստ ներել ինձ և ուրիշներին
    • Ի՞նչն է ինձ համար այս կյանքում ամենակարևորը
    • այլ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s