Գրականություն, 8-րդ դասարան, 21.10.2021

Ծանոթանում ենք, քննարկում.

Հրանտ Մաթևոսյանի խոսքերից.

  • Չասելով ասելը, երևի, ավելի մեծ իմացություն ու կուլտուրա է պահանջում։ 
  • Մարդ ու անասուն իրարից հիշողությունով են ջոկվում, ես հիշողություն ունեմ:
  • Բայց իմ ձգտումն արձակն է եղել, դանդաղ պատումի արձակը. գլխավորը չասող, էականը չմետաֆորող, բայց ամբողջը՝ գլխավորի մասին։ Դանդաղ, խաղաղ ճնշումի արձակը, որը չունենք։ 
  • Կարդացողն ինքն է «նյութականացնելու» քո ասելիքի գլխավորը։ Իրական արձակը դա է։ 
  • Սովորաբար գնահատում եմ տարբերությունների համար և ոչ թե նմանությունների։ 
  • Գրողն ի՞նչ է անում. աշխարհն իր ուզածի պես չէ, ուզում է աշխարհը բերել իր ուզածի տեսքին։ Դա վեր էր ֆաշիզմի ուժից, բոլոր հանճարներն ու շիզոֆրենիկները իրենց գլուխը կոտրել են դրա վրա, իսկ ահա մի խեղճուկրակ կերպարանք, անունը՝ գրող, ունեցածը՝ թանաք, նստել է եւ ուզում է իր տեսքին բերել այս քաոսային աշխարհը։
  • Բնությունից հակված եմ եղել դեպի արձակ շարադրանքը, և նույնիսկ բանաստեղծության կուռքերիս՝ Թումանյան, Իսահակյան, Չարենց, գործի մեջ գնահատելին նրանց պոեզիայի վիպայնությունն եմ համարում։ 
  • Գրականությունը մարդկության կարոտն է կյանքին։
  • Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում, կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի:
  • Մարդը չպիտի էնքան քաղցր լինի որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի որ թքեն:
  • Ժամանակը նույնքան առարկայական է, ինչքան առարկայական է ողջ աշխարհը: Երբ դարասկզբի կերպարը դնում ես այսօրվա կերպարի կողքին՝ պարզվում է, որ ժամանակը առարկայական է շոշափելիորեն, ինչպես այս ծառը, այս արտը, այս հայրենիքը, որոնցից կարելի է հեռանալ, որոնց կարելի է մոտենալ:
  • Ամենից անհրաժեշտ բառերը պիտի գրես: Տարածության մեջ քեզ փակիր, քիչ ասա, ժամանակին լռիր, պաուզայի զգացողություն ունեցիր:

Բլոգում գրում ենք աշխատանք՝ ընտրելով թեմաներից մեկը:

  • Ինչո՞ւ ենք կարդում գրականություն
  • Ինչի՞ս է պետք գրքեր կարդալը

Լրացուցիչ կրթություն (տանը)

Կարող ես դու էլ փնտրել և գտնել Մաթևոսյանի մտքերից, կընտրես քեզ հարազատ դարձածները, կձայնագրես՝ վերնագրելով՝

  • Մաթևոսյանն ասել է…
  • Մաթոսյանի մտքերից
  • Մաթևոսյանից
  • այլ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s