Հայոց լեզու, 8-րդ դասարան, 15.10.2021

Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն

Փոխադրում ենք գրաբարից ժամանակակից հայերենի:

1.Եւ տեսի ես, եթէ  է  առաւելութիւն իմաստութեան քան անմտութեան, որպէս է առաւելութիւն լուսոյ քան խաւարի: Իմաստնոյն աչք իւր ի գլուխ իւրում, եւ որ անմիտն է` ընդ խաւար գնայ:

տեսի                  — տեսա

եթէ                     — եթե, թե

իմաստնոյն        — իմաստունի

աչք իւր             — իր աչքերը

ի գլուխ իւրու մ  — իր գլխում

ընդ խաւար        — խավարի հետ, խավարով, խավարի միջով, դեպի խավարը

ՀԱՐՑ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Գնայ բառն աշխարհաբա՛ր դարձրու։

Հատվածն աշխարհաբա՛ր դարձրու։ Ո՞ր եւ-ը իսկ կամ բայց փոխադրեցիր։ 

2. Ճրագ մարմնոյ ակն է. յորժամ ակնն առատ է, ամենայն մարմինն լուսաւոր եղիցի. եւ երբ ակն չար է, եւ մարմինն խաւարին եղիցի: Արդ զգոյշ լեր` գուցէ լոյսդ որ ի քեզ է` խաւար իցէ:

Եթէ մարմինդ քո ամենայն լուսաւոր էեւ չգուցէ մասն ինչ խաւարինեղիցի լուսաւոր ամենայն. որպէս յորժամ ճրագն նշողիւք լուսաւորեսցէ զքեզ։   

ամենայն                     — ամբողջ, բոլոր

ի քեզ է                         — քո մեջ է

մասն ինչ խաւարին  — խավարի ինչ-որ մաս

նշողիւք                        — շողերով, ցոլքերով

լուսաւորեսցէ              — լուսավորի, կլուսավորի, պիտի լուսավորի, լուսավորելու է

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Տրված բառերն ու բառակապակցություններն աշխարհաբա՛ր դարձրու.

զքեզ, ակնչգուցէճրագ, մարմնոյ, զգոյշ լեր, մարմինդ քո ամենայնեղիցի լուսավոր ամենայն։

Այստեղ գուցէ  բառը նշանակում է լինի՞, թե՞ թերեւս։ Իսկ ի՞նչ է նշանակում չգուցէ բառը։

Ո՞ր  հատվածը կառանձնացնես իբրև աոանձին ասույթ։ Պատճառաբանի´ր ընտրությունդ։

Լրացուցիչ կրթություն (տանը)

Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն նախագծով պատրաստում ենք նախագծային աշխատանքներ՝ ձայնագրություններ՝ ընտրելով նշվածներից մեկը (կարող ես վերցնել որևէ հատված):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s