
Ընթերցում ենք հին և միջնադարյան գրականություն:
- Ընթերցում ենք Մովսես Խորենացու հեղինակած Հայոց պատմության «Ողբ» հատվածը: Պատասխանում ենք հարցերին:
- Օգտվելով համացանցից՝ ներկայացրո´ւ «ողբ» բառի նշանակությունները:
- Ողբը և ողբերգը՝ գրականության ժանրեր. կարդում ենք և մեկնաբանում:
- Ի՞նչ առիթով է Խորենացին գրել «Ողբը»:
- Կարող ես առանձնացնել Խորենացու գրածում.
- անձնական ցավը
- անանձնական ցավը
- Ողբալի դրության պատճառները Խորենացին որտե՞ղ է փնտրում:
- Ո՞ր միտքը կամ հատվածն էր քեզ համար ամենատպավորիչը, առանցքայինը:
- Որքանո՞վ է արդիական Խորենացու ողբը: Հիմնավորի´ր:
- Հատվածում կա՞ն համեմատություններ, փոխաբերություններ, մակդիրներ: Առանձնացրո´ւ:
- Անհասկանալի բառերը բացատրել բառարանների օգնությամբ:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Պատրաստ կլինես Խորենացու «Ողբը» բանավոր ներկայացնելուն, քննարկելուն:
- Գրաբարի օրեր: Թարգմանչաց տոն նախագծով պատրաստում ենք նախագծային աշխատանքներ՝ ձայնագրություններ՝ ընտրելով նշվածներից մեկը (կարող ես վերցնել որևէ հատված):
- Քուչակից ընտրած հինգ հայրենները ձայնագրում ենք, ձայնագրությունները տեղադրում բլոգում՝ գրականության՝ ձայնագրություններ բաժնում:
- Հին և միջնադարյան գրականության հայտնի ներկայացուցիչներից մեկի մասին տեղեկատվական տեսանյութերի պատրաստում:
- Վստահ եմ՝ արդեն սկսել ես մտածել ապագա մասնագիտությանդ մասին, ունես քեզ հոգեհարազատ բնագավառներ: Նախընտրածդ ոլորտից կատարիր թարգմանություն՝ հայերեն դարձնելով որևէ տեքստ կամ տեսանյութ: Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին: