
Ընթերցում ենք հին և միջնադարյան գրականություն:
Նախորդ ժամին մենք ծանոթացանք հայ միջնադարյան գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Նահապետ Քուչակի հետ: Արի շարունակենք ուսումնասիրել նրա աշխարհը:
Կատարում ենք առաջադրանքները:
- Ընթերցում ենք Նահապետ Քուչակ:
- Ընտրում ենք հայրեններից հինգը, տեղադրում բլոգում, ընթերցում, գրում.
- Անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:
- Ինչի՞ մասին է ստեղծագործությունը: Նկարագրեք պահը, իրավիճակը։
- Կա՞ն հակադրություններ, համեմատություններ, մակդիրներ, փոխաբերություններ։
- Գտեք տողեր, որոնք զգացում կամ խոհ լինելուց առաջ ուղղակի բառեր են թվում։
- Ո՞ րն է այս հայրենի իրական արժանիքը։
- Որքանո՞վ է այս հայրենն ու նրանում ներկայացվող թեման այսօր արդիական:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Քուչակից ընտրած հինգ հայրենները ձայնագրում ենք, ձայնագրությունները տեղադրում բլոգում՝ գրականության՝ ձայնագրություններ բաժնում:
- Հին և միջնադարյան գրականության հայտնի ներկայացուցիչներից մեկի մասին տեղեկատվական տեսանյութերի պատրաստում:
- Վստահ եմ՝ արդեն սկսել ես մտածել ապագա մասնագիտությանդ մասին, ունես քեզ հոգեհարազատ բնագավառներ: Նախընտրածդ ոլորտից կատարիր թարգմանություն՝ հայերեն դարձնելով որևէ տեքստ կամ տեսանյութ: Աշխատանքդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին: