Մեր ճամփորդությունը դեպի Լոռի

Հոկտեմբերի 9-11-ը Լոռիում էինք՝ հայրենագիտական-ճանաչողական ճամփորդության: Ճամփորդության նախօրեին՝ նախապատրաստական աշխատանքների ժամանակ, սովորողների հետ արդեն ծանոթացել էինք ճամփորդության ընթացքում նախատեսված այցելությունների, քայլարշավների կանգառներին՝ պատմամշակութային տարբեր վայրերին, դրանց առանձնահատկություններին: Նաև միասին ընտրել էինք Հրանտ Մաթևոսյանից ու նրա մասին այն, ինչ ուզում էինք ընթերցել, քննարկել նրա հայրենի Ահնիձորում:

Հոկտեմբերի 9-ին՝ 9:00, Սուրբ Երրորդության եկեղեցու բակից սկսեցինք մեր ճամփորդությունը: Մեր առաջին կանգառը Արդվի գյուղն էր: Քայլարշավով շարժվեցինք դեպի Կարմիր վանք, Կիրակի մատուռ, ծանոթացանք տեղի պատմամշակությաին արժեքներին: Քայլեցինք գյուղով: Զրուցեցինք տեղացիների հետ գյուղից, գյուղի աշխարհագրական, մշակութային, այլ յուրահատկություններից, գյուղացիների առօրյայից, առկա դժվարություններից: Օրն ամփոփեցինք Ալավերդիում՝ պատրաստվելով հաջորդ օրվան:

Հոկտեմբերի 10-ին՝ նախաճաշից հետո, գնացինք Սանահին՝ ուսումնասիրելու տեղի հայտնի վանական համալիրը: Սովորողները ներկայացրին վանական համալիրի կառուցվածքը, պատմամշակութային դերը, կարևորությունը: Հաջորդ կանգառը Միկոյան եղբայրների տուն-թանգարանն էր: Այստեղ սովորողները տեսան Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը։ Թանգարանի բակում են գտնվում Արտեմ և Անաստաս Միկոյանների հուշարձանները, ՄԻԳ ինքնաթիռի մոդելը: Թանգարան այցից հետո շարունակեցինք մեր քայլարշավը: Օրն ամփոփեցինք քննարկմամբ:

Հոկտեմբերի 11-ին վերջապես հասանք մեր ճամփորդության ամենասպասված կետ՝ Ահնիձոր: Ընթերցում ենք Հրանտ Մաթևոսյան նախագիծը մեծ սեր ու հետաքրքրություն էր առաջացրել գրական Ծմակուտի՝ Ահնիձորի՝ աշխարհից կտրված ու հորանջող աշխարհի, ահնիձորցիների հանդեպ: Գյուղը մեզ հմայեց իր չքնաղ բնաշխարհով, հյուրընկալ բնակիչներով: Քայլեցինք գյուղով՝ այդպես էլ չկշտանալով նրանից: Ահնիձորի դպրոցի բակում գրական քննարկում ունեցանք Մաթևոսյանի, նրա գրական-գեղարվեստական գործունեության շուրջ, ընթերցեցինք «Ահնիձոր» ակնարկից հատվածներ: Քայլեցինք դեպի գետի ափ, ապա շարժվեինք դեպի Հրանտ Մաթևոսյանի տուն: Այնտեղ սովորողները զրուցեցին Հրանտ Մաթևոսյանի եղբոր՝ Համո Մաթևոսյանի հետ: Գյուղում հասցրինք նաև զրուցել տեղացիների հետ, խոսեցիքն կյանքից, գյուղից, Մաթևոսյանից: Երևան հասանք երեկոյան: Ճամփորդությունը տպավորիչ էր ու ուսուցողական:

Սովորողների պատումներից

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s