
Հայոց լեզու
- Գտնում ենք սխալ գործածված բառերն ու բառակապակցությունները և ուղղում:
- Սիրահարված եմ ձեր երկրի վրա:
- Մաշվում էր հարազատ տան, ընկերների կարոտով:
- Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին:
- Գիտեմ, որ լավ ես վերաբերում նրանց:
- Քույրս երրորդ դասարան է:
- Բաժակը ձեռքն էր, որ մտավ:
- Մարսը աղքատ է ջրով;
- Շատ լավ է տիրապետում անգլերենը:
- Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:
Վերհիշենք ածականն ու թվականը:
- Տրված բայերից կազմել ածականներ և ընդգծել ածականակերտ ածանցները:
- Վստահել, համակրել, բացատրել,
- Դյութել, գրավել, հուզել,
- Վախենալ, ամաչել, պարծենալ:
- Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտել ածականներով և ընդգծել ածականակերտ ածանցները:
- Յոթ գլուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող,
- Եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող,
- Մեծ ուժ ունեցող, երեք տարի(ամ) տևող, տասը տարեկան:
- Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
- .կենդան, .կամ, .խոսկան, հայր., կիս., փառ., վայր., աղ., արևել., երևան., ընկեր.,
- կծ., ազդ., թրթռ., հնչ., խոհ., դողդոջ.:
- Տրված տեքստին ավելացնել մտքին համապատասխանող ածականներ:
- Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին: Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
- Խմբավորել տրված թվականները (քանակական, դասական, բաշխական կոտորակային):
- Հարյուր քսան, երկու հինգերորդ, վաթսուն, երրորդ, յոթական, տասը, կես, չորրորդ, վաթսունմեկերորդ, իննական, քառասուն-քառասուն, մեկական, քառորդ, քառասուներորդ, մեկ երկրորդ, առաջին:
- Տեքստի թվականները բառերով գրել:
- Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր է: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
- Սխալ գործածված կամ գրված թվականները գտնել և ուղղել:
- Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
- Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թռչուն կա:
- Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
- Քսանմեկերրորդ դարը նոր բացահայտումների դար է:
- Նրանց ամենաառաջին հանդիպումը այս տարի էր:
Առաջադրանքների աղբյուրը՝ Սուսան Մարկոսյան «Հայոց լեզու. 8-րդ դասարան»
Գրականություն
- Ընթերցում և վերլուծում ենք Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքից «Կամաց խոսեք…» պատմվածքը:
- Քննարկում ենք.
- Դավիթ Դանիելյանը և տիկին Մարիամը՝ տխուր մարդիկ
- Ատամի ցավը և կամաց խոսելու կարևորությունը
- Ֆիզիկական ցավով տխուր մարդը. համեմատություն զորյանական մյուս տխուր մարդկանց հետ
- Տխուր մարդկանց հոգեբանությունը. անհարմարություն զգալու և պատճառելու կապը
- Ցավը՝ որպես մարդու բացահայտման միջոց մեզ հայտնի ստեղծագործություններում
- Բացատրում ենք.
- անվանակոչություն
- երեսփոխ
- սաստկանալ
- մախաթ
- շիկանալ
- ննջեցյալ
- աղախին
- նիրհել
- Ամփոփում ենք Ստեփան Զորյանի «Տխուր մարդիկ» շարքից մեզ արդեն հայտնի գործերը՝ խոսելով տխուր մարդկանց կերպարների մասին: