Հայոց լեզու, 8-րդ դասարան, 11.10.2021

  1. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
    • Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ:
    • Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում:
    • Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ:
    • Քամին դեռ փչում էր:
    • Ինչ-որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել:
    • Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը:
    • Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը:
  2. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
    • Մայրս այս պտուղները սիրում է:
    • Նշանաբառը բոլորը գիտեն:
    • Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել:
    • Ես վաղուց փնտրում էի այս իրը:
    • Մի քանի երեխաներ խաղում էին բակում:
    • Ջրաղացը հին օրերի երգն էր երգում:
    • Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն:
  3. Նախադասություններն ըստ օրինակի փոխի՛ր (դարձրո՛ւ ներգործական): Օրինակ`
    • Սիրտը գերվեց աղջկա մի ժպիտից:
    • Աղջկա մի ժպիտը գերեց սիրտը։
    • Այս ծառի տակ ինչ-որ մեկի կողմից գանձ է թաղվել:
    • Քարը մաշվել, հարթվել էր անձրևից ու քամուց:
    • Արտերը խանձվել էին բարկ արևից:
    • Քարտը լրացվում է միայն չափահաս քաղաքացիների կողմից:
    • Նա ազատազրկման է դատապարտվել ու տուգանվել իտալական դատարանի կողմից:
    • Ութ տարի տղամարդ համարվեց ընկերների կողմից:
    • Դյութվել էր ալիքների ու քամու երգով:
    • Աղջիկը շրջապատված էր հետաքրքրասերների մեծ խմբով:
    • Ընկերս համերգի է հրավիրված:
  4. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:

Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

Լրացուցիչ կրթություն (տանը)

Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
 Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման (կրծել) մարդու հոգին և (տակնուվրա անել) էությունը, այլև (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը ալկոհոլի նման (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:

Երկրում առաջին ծխողներր եգիպտական փարավոններն (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես (չորանալ):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s