Վերհիշում ենք մակբայները, կապերը, շաղկապները։
Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:

- Աշունը կրկին եկավ՝ բերելով դեղինն իր հետ:
- Ամենուր տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:
- Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք չէր եղել:
- Վաղուց չէին նստել դեմ դիմաց՝ խոսելու երբեմն պատահող զավեշտալի դեպքերից:
- Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն սկսել էր լրջորեն մտածել:
- Հետո եղբայրաբար խորհուրդ տվեց արագորեն հեռանալ այդ վայրից:
Գտնել կապերն ու շաղկապները, որոշել տեսակները:
- Սիրում էր աշունը, որովհետև մտածել էր տալիս անցյալի մասին:
- Նամակ գրելու համար պետք է հավաքել մտքերը, որպեսզի տողերը հասկանալի ու գեղեցիկ լինեն:
- Գրքերի տակ գաղտնի նամակն էր՝ ուղղված ուսուցչին, չնայած նա վաղուց էր նկատել:
- Տարիներ առաջ նամակները այլ էին, իսկ հիմա գնալով ավելի են փոխվում:
- Դաշնամուրի վրա էր դրված նամակը, որ մտնողն անմիջապես նկատի:
- Ըստ մեծաթիվ ուսումնասիրողների՝ Կոմիտասի գործը մեծ դեր է ունեցել, քանի որ փրկել է հայկականը:
Լրացուցիչ կրթություն (տանը)
- Արդեն աշունը բնությանն իր գույներն է հաղորդել։ Կլուսանկարես աշնանային քաղաքը, նկարը կտեղադրես բլոգում։ Նկարի շուրջ կհյուսես պատմություն։ Կսպասեմ աշխատանքիդ։