
Վերհիշում ենք բայն ու մակբայը:
Քննարկում ենք կատարած առաջադրանքները:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Գտնել կապերն ու շաղկապները, որոշել տեսակները:
- Սիրում էր աշունը, որովհետև մտածել էր տալիս անցյալի մասին:
- Նամակ գրելու համար պետք է հավաքել մտքերը, որպեսզի տողերը հասկանալի ու գեղեցիկ լինեն:
- Գրքերի տակ գաղտնի նամակն էր՝ ուղղված ուսուցչին, չնայած նա վաղուց էր նկատել:
- Տարիներ առաջ նամակները այլ էին, իսկ հիմա գնալով ավելի են փոխվում:
- Դաշնամուրի վրա էր դրված նամակը, որ մտնողն անմիջապես նկատի:
- Ըստ մեծաթիվ ուսումնասիրողների՝ Կոմիտասի գործը մեծ դեր է ունեցել, քանի որ փրկել է հայկականը: