Հեռավար ուսուցում, 8-րդ դասարան, դաս 3

Հայոց լեզու

Կատարում ենք առաջադրանքները և վերհիշում խոսքի մասերը:

  1. Տրված բառերը բաժանել՝ ըստ խոսքի մասի պատկանելության՝ գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր (յուրաքանչյուրից ընտրել երեք բառ):Հարյուր իննսուներեք, թե, դու, անշուշտ, դանդաղ, վրա, թութակ, բոլորը, վա՜յ, մասին, կամաց-կամաց, հավանաբար, մտերմանալ, ոչ մեկը, հովիվ, որպեսզի, արագ, երրորդ, կացին, ա՜խ, դեղին, ընկերանալ, երկար, կարծես, կրկնել, է՜, բացի, որովհետև, հնգական:
  2. Տեսնել, թե նախորդ վարժության մեջ տրված բառերից որը ինչ հարցի է պատասխանում և բացատրել խոսքի մասերի նման խմբավորումը:գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:
  3. Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմել:Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ու, ան, իկ, պան, ստան, ուհի:
  4. Տրված խմբերի գոյականները հոգնակի դարձնել և բացատրել օրինաչափությունը:
    • Ուժ, տարր, ծով, կույտ, բերդ, շենք, ձեռք:
    • Ճանապարհ, գաղտնիք, հրաշք, մեքենա, շրջան, շինություն, նավահանգիստ;
    • Գառ, դուռ, մատ, մուկ, թոռ, ձուկ, լեռ, բեռ:
    • Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր:
    • Ծովածոց, սուզանավ, դաշտավայր, շնագայլ, հեռագիր, լրագիր:
    • Քարտաշ, գրագիր, լեռնագործ, բեռնակիր:
    • Մարդ, կին:
  5. Փակագծերում տրված բառերը հոգնակի դարձնել և համապատասխան ձևով գրել կետերի փոխարեն:
    • Մրցող… (լաստանավ) մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
    • … (հարթավայր) գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
    • … (օթերևութաբան) զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
    • Գետում ջրի մակարդակը բարձրացել էր … (սառցադաշտ) պատճառով:
    • Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված (քարակույտ):
    • Աշխարհի գեղեցիկ … (ջրվեժ) մեկը՝ Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
    • Շատ …(ծովախորշ) վերածվել են ցամաքի:

Խմբագրական աշխատանքներ

  • Ուղղում ենք նախադասություններում հանդիպած ուղղագրական, կետադրական, շարադասական և այլ սխալները:
  • Գտնում ենք գոյականները, որոշում դրանց հատկանիշները;
  1. Երբ Մարիամի ընկերուհին՝ Շուշանը երթվում է իր մոր գերեզմանով և պատմում իր լսած խոսակցությունը Մարիամի մեջ առաչանում է հույս: 
  2. Իրականում դա կախված է մարդուց, ինչ որ մեկը կարող է խոսել միայն ձայնային հաղորդագրություններով, իսկ ինչ որ մեկը ընդանրապես չի օգտվում ձայնային հաղորթագրություններով:
  3. Խոսակցության ընթացքում ընկերուհին պատմում է Մարիամին, որ նրանց հետևի հաշվապահը, ով ծանոթ է Մարիամին քնարկում էր օրիորդին ամուսնության առաջարկություն անելու միտքը:
  4. Քանի որ մենք նամակ գրելու համար օգտագործում ենք Լատինական տառեր, ես չեմ կարող ասել, որ բառի մեջ կա ուղղագրական սխալ։
  5. Ճիշտն ասած համարիա չենք հետևում նրանց, քանի որ ընկերների հետ նամակագրվելուց չկա պատասխանատվություն, որ կարող է կարծիքը թոխվել սխալների դեպքոմ, կամ կարելի է դիտողություն ստանալ և այլն:
  6. Այնպիսի մարդիկ կան ովքեր փոքր կատակից նեղանում են, սակայն ես և իմ ընկերուհիները միշտ իրար հետ կատակով ենք շփվում և որևէ մեկը մեզնից չի նեղանում։
  7. Կարդալով ես հասկացա, որ նրա մանկությունը այդքանել լավը չէր եղել, չնայած որ նա տխրում էր այդ հիշողության պատճառով, նրան հանգստացնում էր հաշվապահի մասին միտքը։ 

Գրականություն

Ընթերցում ենք Ստեփան Զորյանի  «Ճաշ» պատմվածքը:

  1. Արի տեսնենք՝ ինչպիսին էր ճաշի ծեսը Սահյանի նկարագրած նահապետական գյուղական ընտանիքում ու համեմատենք Զորյանի պատմվածքում ներկայացված ճաշի հետ:
  2. Ինչպե՞ս կմեկնաբանես:
    • Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։
  3. Ինչպիսի՞ն էր Լևոն Ազիզյանի ճաշի ծեսն, ու ի՞նչ դեր ուներ այն իր ու սպասավոր Գրիգորի կյանքում:
  4. Հերոսների տխուր լինելու պատճառները «Ճաշ» պատմվածքում որո՞նք էին:
  5. Ճաշի ու ճաշատեսակների շուրջ խոսակցություններն իրականում ի՞նչ կարևոր հարցերի ու մեծ հոգսերի, վշտերի մասին էին բարձրաձայնում:
  6. Արի փորձենք գտնել հիմնավոր պատճառները.
    • Լևոն Ազիզյանի մենակության,
    • նրա՝ մարդկանց չվստահելու,
    • նրա՝ հայերի մասին ունեցած կարծրատիպերի,
  7. Ըստ քեզ՝ ինչո՞ւ էր հերոսների համար դժվար խոսել իրենց իրական վշտերի մասին:
  8. Բացատրում ենք բառերը.
    • անվրդով
    • ռանչպար
    • տուտ
    • բազար
    • ժարկո
    • չխրթմա
  9. Արի կարդանք Էդգար Ալլան Պոյի «Ագռավը» և զուգահեռենք Զորյանի պատմվածքի հետ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s