Վերհիշում ենք բայերը:

- Կազմել տրված բայերի բոլոր դերբայական ձևերը: Գրել, կարդալ, տեսնել, սառչել, բարձրանալ, մոտենալ, մոտեցնել:
- Անորոշ-ել. -ալ
- Համակատար-ելիս, -ալիս
- Հարակատար-ած
- Ենթակայական-ող
- Անկատար-ում
- Ապակատար-ելու, -ալու
- Վաղակատար-ել
- Ժխտական-ի, -ա
- Տրված բայերը խոնարհել սահմանական եղանակի բոլոր ժամանակաձևերով (կազմել բոլոր ձևերը՝ բոլոր դեմքերով և թվերով): Կապել, կարդալ, ջերմացնել
- Անկատար ներկա
- Անկատար անցյալ
- Ապակատար ներկա
- Ապակատար անցյալ
- Վաղակատար ներկա
- Վաղակատար անցյալ
- Անցյալ կատարյալ
- Տրված բայերը խոնարհել ըղձական, ենթադրական, հարկադրական և հրամայական եղանակներով (կազմել բոլոր ձևերը՝ բոլոր դեմքերով և թվերով): Երգել, փախչել, մոռանալ, հեռացնել:
- Տրված բայերը դարձնել կրավորական:
- Գրել, գրավել, թխել, վրդովել, կապել, նկարել, այրել, ցրել, մաքրել, սրբել, հավաքել, հուզել, խոսել:
- Տրված նախադասությունները դարձնել ներգործական:
- Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
- Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն իրագործելու հնարները:
- Ամբողջ տանիքը ծածկվել էր ձյան հաստ շերտով:
- Հարևանների առանձնատունը կառուցվել է հմուտ ճարտարապետի և շինարարների կողմից:
- Դուռն աղմուկով փակվեց ուժգին քամուց:
- Գրողի կողմից գրքում մի հետաքրքիր թռչող մեքենա է նկարագրված:
- Չոր խոտը շատ արագ ու հեշտ է վառվում անգամ փոքրիկ կայծից:
- Սխալ կազմված բայաձևերը ճշտել:
- Ինչ-որ մութ մարդկանց հետ էր կապնվել:
- Տղաները վիճվում էին բակում, ու վեճը կատակի նման չէր:
- Դեռ շատ կտուժվես՝ ինձ չլսելով:
- Խոսքս քեզ չի վերաբերվում:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Գտնել մակբայները և որոշել դրանց տեսակները:
- Աշունը կրկին եկավ՝ բերելով դեղինն իր հետ:
- Ամենուր տարածվել էր անձրևի թողած հաճելի բույրը:
- Հայրենի քաղաքում աշունն այսքան գեղեցիկ երբեք չէր եղել:
- Վաղուց չէին նստել դեմ դիմաց՝ խոսելու երբեմն պատահող զավեշտալի դեպքերից:
- Քաղաքներով շատ ճամփորդելու մասին արդեն սկսել էր լրջորեն մտածել:
- Հետո եղբայրաբար խորհուրդ տվեց արագորեն հեռանալ այդ վայրից: