Վերհիշում ենք դերանունները:

- Դերանունները խմբավորել՝ ըստ տեսակի (անձնական, ցուցական, որոշյալ, անորոշ, հարցական, հարաբերական, փոխադարձ, ժխտական):
- Իրար, այս, ոչ ոք, ինքը, որքա՞ն, բոլորը, ինչ-որ, մենք, այդքան, երբ, ո՞ր, ոչ մեկը, միմյանց, այդպես, ինչպիսի, ով, ամեն մի, որևէ, դրանք, սա:
- Կետերի փոխարեն պահանջված ձևով տեղադրել նա կամ ինքը դերանունները:
- Ի՞նչ առյուծ, այդ վախկոտը … ստվերից էլ է վախենում:
- Այդ վախկոտն ինքն … ստվերից էլ է վախենում:
- Որսորդն … հրացանն էր թփի տակ թողել:
- Որսորդը խուսափում էր հարևանին հանդիպելուց, ախր … հրացանն էր թփի տակ թողել:
- Պապն … երկար կյանքի ընթացքում այդպիսի գեղեցկություն չէր տեսել:
- Նա հյուրերին ողջունեց … իմացած բոլոր լեզուներով, բայց … կարծես թե նորից չհասկացան:
- Գնչուն ասում էր, որ … ամբողջ աշխարհում ման էր եկել:
- Հայրը որդու մասին ասում էր, որ … իր տեսած ամենախելացի երիտասարդն է:
- Որդուն ուղղված նամակում գրում էր, որ … հետաքրքրվողներին թող … ասի, որ … շուտով գալու է:
- Երգչի մասին ասում էր, որ … շատ վաղուց է ճանաչում, … իր մանկության ընկերն էր եղել:
- Ընդգծված դերանունները փոխարինել համապատասխան հոդերով:
- Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
- Իմ որսն իր ոտքով եկավ:
- Մենք, այսինքն՝ ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
- Դու՝ մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս:
- Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել:
- Քո սիրտը քար է:
- Ձեր ձեռքն ընկնողին պրծում չկա:
- Դերանունների գործածության հետ կապված սխալները գտնել և ուղղել:
- Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն բարևում է: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
- Տասնվեցերորդ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
- Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:
- Տրված ժխտական և անորոշ դերանուններով նախադասություններ կազմել:
- Ինչ-որ, մի քանի, ուրիշ, ոչ մի, ոչ ոք, ոչինչ:
- Տրված որոշյալ նախադասություններով նախադասություններ կազմել:
- Բոլոր, բոլորը, ամբողջ, ամբողջը, ամեն ինչ, յուրաքանչյուր, ամեն մի, ամեն մեկը:
Լրացուցիչ կրթություն (տանը)
Ընտրում ենք դերանուն-թեմաներից մեկը և ստեղծագործում:
- Մենք
- Ինչո՞ւ
- Նրանք
- Ոչ ոք
- Ինչպե՞ս
- Միմյանց
- այլ