Վերհիշենք ածականն ու թվականը:

- Տրված բայերից կազմել ածականներ և ընդգծել ածականակերտ ածանցները:
- Վստահել, համակրել, բացատրել,
- Դյութել, գրավել, հուզել,
- Վախենալ, ամաչել, պարծենալ:
- Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտել ածականներով և ընդգծել ածականակերտ ածանցները:
- Յոթ գլուխ ունեցող, երկու երես ունեցող, երկու փող ունեցող,
- Եռանդով օժտված, շատ բուրդ ունեցող, գույն ունեցող, թևեր ունեցող,
- Մեծ ուժ ունեցող, երեք տարի(ամ) տևող, տասը տարեկան:
- Կետերը փոխարինել ածականակերտ ածանցներով:
- .կենդան, .կամ, .խոսկան, հայր., կիս., փառ., վայր., աղ., արևել., երևան., ընկեր.,
- կծ., ազդ., թրթռ., հնչ., խոհ., դողդոջ.:
- Տրված տեքստին ավելացնել մտքին համապատասխանող ածականներ:
- Ֆլորիդայի էլեկտրակայանի մի աշխատակցուհի պատմում էր. «Ռոբոտը բարձրացրեց ամուր սեղմած ձեռքն ու սկսեց հարվածելով ինքն իրեն մասնատել»: Նա ականատես էր եղել ռոբոտի «ինքնասպանության»՝ աշխարհում առաջին դեպքին: Էլեկտրոնային օգնականն ստեղծվել էր ատոմային էլեկտրակայանի ռեակտորներում տարբեր տեսակի սև աշխատանքներ կատարելու համար: Ռոբոտը հավանաբար հոգնել էր իրենից, երբ ատոմակայանում որոշ ժամանակ աշխատելուց հետո իր համար հեռանկար չէր տեսել, կամ էլ, որն ավելի հավանական է, ուղղակի նրա սխեմայի մեջ անսարքություն էր առաջացել:
- Խմբավորել տրված թվականները (քանակական, դասական, բաշխական կոտորակային):
- Հարյուր քսան, երկու հինգերորդ, վաթսուն, երրորդ, յոթական, տասը, կես, չորրորդ, վաթսունմեկերորդ, իննական, քառասուն-քառասուն, մեկական, քառորդ, քառասուներորդ, մեկ երկրորդ, առաջին:
- Տեքստի թվականները բառերով գրել:
- Կալիֆոռնիացի 40-ամյա մի մարդ Միացյալ Նահանգները՝ Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ 99 օր 13 ժամ 13 րոպեում, 6 ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը 4904 կիլոմետր է: 1 օրում անցնում էր միջին հաշվով 50 կիլոմետր:
- Սխալ գործածված կամ գրված թվականները գտնել և ուղղել:
- Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:
- Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թռչուն կա:
- Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:
- Քսանմեկերրորդ դարը նոր բացահայտումների դար է:
- Նրանց ամենաառաջին հանդիպումը այս տարի էր:
Առաջադրանքների աղբյուրը՝ Սուսան Մարկոսյան «Հայոց լեզու. 8-րդ դասարան»
Լրացուցիչ կրթություն (տանը)
Ստեփան Զորյանի «Ճաշ» պատմվածքից գտնել և դուրս գրել ածականներ և թվականներ՝ որոշելով տեսակները: Քանակն ինքդ կորոշես: