«Բանահյուսության օրեր» նախագիծ

Իրականացման ժամանակահատվածը՝ սեպտեմբերի 7-30

Մասնակիցներ՝ 9-րդ դասարանի սովորողներ, այլ ցանկացողներ

Նպատակը՝ Բանահյուսությանը, բանահյուսական հայտնի նմուշներին ծանոթություն, ուսումնասիրություն

Իրականցման ընթացքը՝

  • Նախագծի քննարկում սովորողների հետ:
  • Ի՞նչ է բանահյուսությունը, ի՞նչ առանձնահատկություններ ունի:
  • Բանահյուսական ժանրեր, ստեղծման և զարգացման ընթացքը:
  • Բանահյուսության շուրջ անհատական նախագծերի մշակում, իրականացում:
  • Ուսումնասիրում ենք հայ բանահյուսության հայտնի նմուշները:
    • Առասպելներ և առասպելական զրույցներ՝ «Հայկ և Բել», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես, Սաթենիկ և Արտավազդ», «Վահագնի ծնունդը», հայոց հեթանոսական դիցարանը, հայ հին աստվածներ, առասպելական զրույցներ հայոց դիցարանի աստվածների մասին:  Հայ բանահյուսության այլ պատառիկներ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ:
    • Ժողովրդական էպոս  «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա ծռեր»  էպոսը: Էպոսի ճյուղերը,  հերոսները, պատմական և առասպելական շերտերը, առանձնահատկությունները, համեմատական բնութագիրը Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի հետ:
    • Հեքիաթներ. տեսակները, ժանրային և ազգային առանձնահատկությունները:
    • Առակներ. տեսակները, ժանրային առանձնահատկությունները:
    • Առած-ասացվածքներ, անեծքներ, օրհնանքներ, հանելուկներ, բանահյուսական այլ ժանրեր
  • Հանդիպում-քննարկում բանահավաքի հետ. բանահավաքչական աշխատանքի նրբությունները:
  • Բանահավաքչական աշխատանքների բնույթը. նախագծային օրինակ:
  • Կոմիտասյան օրեր. Կոմիտասը՝ բանահավաք:

Արդյունքներ՝ անհատական-նախագծային աշխատանքներ, վերլուծություններ, ուսումնասիրություններ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s