Արատեսյան օրերի մասին

Սեպտեմբերի 3-ից դասավանդողներ Գայանե Սարգսյանի, Լուսինե Ներսեսյանի և մի խումբ հետաքրքիր ու աշխատասեր սովորողների հետ Արատեսում էինք՝ եռօրյա հայրենագիտական ճամբարի: Ունեցանք հագեցած, հիշարժան օրեր՝ լի նվաճման ու բացահայտման պահերով:

Օր 1

Առավոտյան հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում, մասնակցեցինք ուսումնական ժամերգությանը, որից հետո, տեղավորելով իրերը, մեկնեցինք բացահայտումների ետևից: Առաջին կանգառը Հին Արենիի գինու գործարան ուսումնաճանաչողական այցն էր: Մեզ ներկայացվեցին գինու արտադրման ողջ պատմությունը, գինեգործության նրբությունները: Գինու ստեղծման, պահեստավորման գործին ծանոթացնելուց հետո մեզ տարան Համտեսի սրահ՝ կինոդիտման և տեղի համեղ խաղողը ճաշակելու: Միջավայրը անասելի հաճելի էր: Դժվար էր հեռանալը: Արենիում քայլքից հետո շարժվեցինք դեպի Արփա գետի ափ՝ դիտարկելու գետի էկոլոգիական հիմնախնդիրներն ու մաքրման աշխատանքներ անելու: Մինչարատեսյան վերջին կանգառն էլ Եղեգիսն էր՝ գեղեցիկ բնությամբ ու հինավուրց եկեղեցիներով:

Հասանք Արատես, տեղավորեցինք իրերը, ճաշեցինք ու անցանք միջավայրի մաքրման աշխատանքներին: Օրն ավարտեցինք խարույկի շուրջ թեյըմպումով ու ամփոփիչ քննարկումներով:

Օր 2

Երկրորդ օրվա կարևոր հատվածներից էր Սմբատաբերդի բարձունքի հաղթահարումը: Սեպտեմբերի 4-ին սեբաստացիական տոնական շքերթն էր՝ իր ողջ հմայքով: Հասնելով բարձունքին՝ մեր միասնական պարով շնորհավորեցինք տիարի տարեդարձն ու ուսումնական նոր տարվա մեկնարկը: Խոսեցինք մեր ձեռքբերումներից: Վերադառնալով դպրական կենտրոն՝ իրականացրինք միջավայրի մաքրման, բերքահավաքի, ծառատունկի համար նախապատրաստական աշխատանքներ: Ընթրիքից հետո օրն ամփոփեցինք խարույկի շուրջ:

Օր 3

Արատեսյան վերջին օրը շարունակեցինք բերքահավաքը: Իրերը հավաքելով, տարածքը մաքրելով՝ մեկնեցինք՝ ճանապարհին այցելելով Վաղաշենի բնապահպանական ճամբարի մեր ընկերներին՝ տանելով նրանց արատեսյան բարիքներ: Ճամբարականնները լողացին, զրուցեցին, Լուսինե Ներսեսյանի հետ տեսագրեցին ամսագրային մաթեմատիկական խաղ, պարեցինք իրար հետ ու հրաժեշտ տալով՝ գնացինք Երևան:

Արատեսյան այս օրերն արդյունավետ էին ու տպավորիչ. սովորողների խումբը աշխույժ ու աշխատասեր էր, մենք՝ ուրախ իրենցով ու համատեղ ձեռքբերումներով: Ու դեռ կվերադառնանք միասին Արատես՝ շարունակելու սիրուն արկածները:

Սովորողների պատումներից

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s