
Հուլիսի 19-ը ամառային գյուղական ճամբարի վերջին օրն էր՝ լի հուզիչ պահերով ու ճամբարային ձեռքբերումները զարագացնելու տարբեր գաղափարներով: Մարզական խաղերից հետո ունեցանք կլոր սեղան-քննարկում ճամբարականների ու հյուրընկալ ծնողների, ճամբարի ողջ անձնակազմի մասնակցությամբ: Ամփոփեցինք տասնօրյա եզակի նախաձեռնության արդյունքները՝ քննարկելով զարգացման հեռանկարները: Հաջորդեց ճամբարականների հուզումնալից հրաժեշտը: Հրաժեշտի գրկախառնությունները լի էին հնարավորինս շուտ ու շատ հանդիպելու բազմաթիվ խոստումներով: Ճանապարհին Զովաբերի դպրոցում տեղի ճամբարականների հետ շուրջպար ունեցանք, շնորհակալություն հայտնեցինք միմյանց, հրաժեշտ տվեցինք: Հաջորդ կանգառն արդեն Երևանն էր: