
Հուլիսի 18-ին ամառային գյուղական ճամբարի իններորդ օրն էր: Օրը սկսեցինք թեթև զրույցով, նախավարժանքով, ինչին հաջորդեց հացթխիկի ծեսը: Հացաթխման գործընթացքը զվարճալի ու հաճելի էր: Ճամբարականները մեծ ոգևորությամբ ու եռանդով մասնակցեցին գործին, հետո էլ հաճույքով ճաշակեցին իրենց պատրաստածը: Ծաղկունք էին հյուրընկալվել նաև ճամբարականների ծնողներ՝ ծանոթանալու ճամբարի առօրյային: Նրանցից մեկը՝ Գայանե Ներսիսյանը, ճամբարականների հետ կարևոր սեմինար-քննարկում ունեցավ Սևանի և գետերի էկոլոգիայի, բնապահպանական հիմնախնդիրների թեմայով: Օրը շարունակեցինք Սևանի ափին՝ ջրային առողջ ժամանցով: