Ամառային գյուղական ճամբար, օր 6

Հուլիսի 15-ն ամառային գյուղական ճամբարի վեցերորդ օրն էր։ Առավոտյան ճամբարականները եկան դպրոց և մասնակցեցին Գևորգ Գևորգյանի կազմակերպած էստաֆետային բազմափուլ խաղերին` բաժանվելով երկու թիմերի։ Հետո պարանի ձգման թիմային փորձությունն ունեցան։ Կարճատև հանգստից հետո գնացինք Հազարան հավքի շուրջ հերթական ընթերցմանն ու քննարկմանը։ Զրուցեցինք հեքիաթի սյուժեի սկզբնամասի և աստվածաշնչյան զուգահեռի, թվերի խորհրդի, եղբայրների թշնամանքի ու կրտսերի գերազանցության պատմահասարակական, հոգեբանական արմատներից։ Ապա մեզ միացավ Գոհար Եղոյանը։ Քննարկեցինք հետագա անելիքները։ Ընդմիջումից հետո ճամբարականները տեխնոլոգիական գործունեություն ունեցան Հասմիկ Գրիգորյանի հետ` պատրաստելով երկրաչափական պատկերներից բաղկացած նկարներ Հազարան հավքի թեմայով։ Ապա ճամբարականների մարզական գործունեությունը շարունակվեց մարզիչ Ռոբերտ Խաչատրյանի հետ ու ամփոփվեց Գևորգ Գևորգյանի կազմակերպած հրաձգության ուսուցմամբ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s