Ճամբարային օրվա լուսաբանումը (31.05.2021)

Այսօր մեր ճամբարային օրը ընդհանուր պարապմունքից հետո շարունակեցինք անելիքների քննարկմամբ: Սկսեցինք «Գրաֆիկական նովելների (կոմիքսների) հետքերով» նախագիծը: Սովորողներին ներկայացվեց այսօր մեծ կշիռ ու դեր ունեցող կոմիքսների ստեղծման պատմությունը, առանձնահատկությունները: Այնուհետև ունեցանք բանավեճ. քննարկեցինք կոմիքսների ազդեցությունը գեղարվեստական գրականության նկատմամբ հետաքրքրության վրա: Մասնակիցների մի մասը պնդում էր, որ կոմիքսները հատկապես ոչ ընթերցասեր մարդկանց մոտ արթնացնում են սեր գրականության նկատմամբ, զարգացնում են երևակայությունը: Մյուս մասը պնդում էր, որ դրանք բացասական ազդեցություն են ունենում. կորցնում են հետաքրքրությունը գրականության նկատմամբ և թույլ չեն տալիս ընթերցողի երևակայությանը զարգանալ: Բանավեճից հետո գնացինք երգի: Ապա ճամբարականները բաժանվեցին թիմերի, նպատակն էր հնարավորինս ինքնատիպ ներկայացնել սիրելի կոմիքսը, դրա կերպարային համակարգը, հերոսների առասպելաբանական նախատիպերը, եղած խորհրդանիշները և այլն: Քննարկեցինք հաջորդ օրվա անելիքները: Որոշեցինք ստեղծել մեր կոմիքսը՝ «Արեգ անունով հերոսը»՝ Հազարան հավքի մասին հեքիաթի մոտիվներով:

Սովորողների ճամբարային պատումներ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s