Մայիսի 26-ին ունեցանք առցանց հանդիպում «Գագարին» նախագծի մասնակից սովորողների հետ: Թեման էր՝ Թռչունները մեզ հայտնի ստեղծագործություններում: Հազարան հավքը: Հանդիպումը սկսեցինք սովորողների առցանց ծանոթությամբ: Ապա քննարկումն ընթացավ հետևյալ ուղղություններով.
- Իրական թռչունները տարբեր ստեղծագործություններում,
- Մոգական թռչունները և թռչնանմանները տարբեր ստեղծագործություններում,
- Հազարան հավքի խորհուրդը:
Քննարկման ավարտին ներկայացրինք մեր ֆլեշմոբներն ու բլոգային ամսագրերը՝ նոր համագործակցությունների համար: