Մայիսյան հավաքի չորրորդ օրը հագեցած էր տարբեր նախագծային աշխատանքներով: Ռիմա Երեմյանը սովորողների խմբով իրականացնում էր պարահրապարակի հարթեցման աշխատանքներ: Լուսինե Բուշը սովորողների հետ ունեցավ բացօթյա քննարկումներ: Հասմիկ Ուզունյանը փայտամշակման՝ ընտրության խմբի սովորողների հետ պատրաստում էր շարժական դասարան՝ բաց միջավայրում դասեր անելու: Շուշան Սարդարյանը սովորողների խմբի հետ ագարակում էր՝ կենդանիների խնամքի: Գառնիկ Սահակյանը սովորողների հետ բակային աշխատանքի էր: Տաթև Ալեքսանյանը և Ժաննա Ալբերտովնան հայրենագիտական-ճանաչողական ճամփորդության էին սովորողների հետ դեպի Տափի ամրոց (10-րդ դար) և Հրեշտակների ձոր: Էմմա Այվազյանի հետ սովորողները փորձարարական գործունեություն իրականացրին՝ ծանոթանալով անհրաժեշտ սարքերին: Նունե Սմբատյանը և սովորողները շարունակում էին իրենց մայիսյան նախագծերը: