Հայոց լեզու, 7-րդ դասարան, 5.05.2021

Կատարում ենք առաջադրանքները: Կաշխատես ինքնուրույն: Եթե դժվարանաս կամ որևէ բան չհասկանաս, կարող ես գրել ինձ: Միասին կքննարկենք առաջադրանքները հաջորդ ժամին:

  1. Տրված հատվածի բառերից յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր, թե ինչ խոսքի մասի է պատկանում: Եթե ժամանակ մնա, կգրես նաև յուրաքանչյուրի հատկանիշները:
    • Սա ի՞նչ բան էր։ Ծիծաղ լսվեց լուսնի տակ ճերմակին տվող տնից։ Նա կանգ առավ, բայց այլևս ոչինչ չէր լսվում. շարունակեց քայլել. ոտքը դիպավ ճեղքված սալին, և նա հազիվ պահեց հավասարակշռությունը։ Բետոնի մեջ առաջացած ճեղքից աճել էին խոտ ու ծաղիկների ցողուններ։ Տասը տարի շարունակ նա օր ու գիշեր քայլել էր այստեղ, անցել էր հազարավոր մղոններ և ոչ ոքի չէր հանդիպել, ոչ մի մարդու չէր հանդիպել այդ ընթացքում։ Նա մոտեցավ տերևներով ծածկված խաչմերուկին, որտեղ խաչվում էին քաղաքով անցնող երկու հիմնական մայրուղիները։ Ցերեկն այստեղ աշխատում էին գազային կայանները։ Աղմկում էր մեքենաների հազարանոց ծովը։ Խշշացող այդ հսկայական միջատները սողում էին աղբաբզեզների պես։ Դուրս մղվող գազերի թույլ հոտ արձակելով, նրանք շտապում էին դեպի իրենց տները։ Բայց գիշերով այս մայրուղիներն էլ էին նման ցամաքած գետերի․ քարե հուն և շողացող լուսին։
  2. Բառերի ընդգծված մասնիկներից ո՞րն է վերջավորություն և ո՞րը վերջածանց. վերջավորություն ունեցող և ածանցավոր բառերը խմբավորի՛ր:
    • Փական, գառան, ձկան, լեռնային, արքային, ուսում, պայուսակում, կարդում, հոսանք, հասանք, մատանի, սարեցի, գրեցի, սարից, հյուսք, երևանցիք, գրքեր, հասներ, երկակի, կրակի:
  3. Գրի՛ր տրված բառերի ուղիղ ձևերը և դրանք երկու խմբի բաժանի՛ր:
    • Մածունը, հրամանի, հրամաններ, ալիքով, ծովեր, ծովով, ծովում, երկրից, գնացինք, գնացեք, գտեք, գտավ, կարդում, կարդա, տեսա, տեսեք, մարդիկ, մարդկանց, այգու, այգով:

Լրացուցիչ կրթություն

Պատմությունը շարունակի՛ր: Տրված հատվածի բառերից յուրաքանչյուրի դիմաց նշի՛ր, թե ինչ խոսքի մասի է պատկանում, օրինակ՝ տիեզերանավի-գոյական, բոլոր-որոշյալ դերանուն:


Տիեզերենավի բոլոր ուղևորներն արդեն տեղերում էին, շարժասանդուղքը հեռացել, դուռն ամուր փակվել էր, և ուղեկցորդուհին թռիչքի մասին էր հայտարարում: Բայց դեռ վախենում էի, որ հանկարծ կզղջան մեզ այդ վտանգավոր թռիչքին թողնելու համար, կիջեցնեն, և մեր բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Բայց հանկարծ մի ահավոր աղմուկ սկսվեց, նավը ցնցվեց ու թափով պոկվեց տեղից: Մխրճվում ենք երկնքի մեջ, սլանում ենք դեպի աստղերը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s