Տեղի մակբայներն են՝ ամենուր, ամենուրեք, այլուր, դռնեդուռ, սարեսար, քարեքար, պատեպատ, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երկրից երկիր, սարն ի վեր, պատն ի վար, դեմ դիմաց, դեմ հանդիման, դեմ առ դեմ, դեմ ու դեմ և այլն:
Ժամանակի մակբայներն են՝ հիմա, հետո, արդեն, վաղուց, էգուց, վաղը, միշտ, ընդմիշտ, հուր-հավիտյան, հավետ, հավերժ, հավիտյան, երբեք, երբեմն, առմիշտ, ժամանակ առ ժամանակ, ժամ առ ժամ, տարեցտարի, ամսեամիս, տակավին, շարունակ, դեռ և այլն:
Ձևի մակբայներն են՝ կամաց, դանդաղ, հանգիստ, կամաց-կամաց, արագ, արագ-արագ, հերոսաբար, եղբայրաբար, քաջաբար, ինքնաբերաբար, մեղմորեն, կատաղորեն, լրջորեն, խենթորեն, շեշտակի, մասնակի, ուղղակի, թեթևակի, ընկերովի, հանովի, դնովի, տնովի, տեղովի, ազգովի, իսկապես, կատարելապես, քաջապես, իրապես և այլն:
Չափ ու քանակի մակբայներն են՝ շատ, քիչ, շատ-շատ, քիչ-քիչ, ամբողջովին, լիովին, մասամբ, լրիվ, փոքր-ինչ և այլն:
Մակբայակերտ ածանցներ`
պես- հոգեպես, ֆիզիկապես
բար- աստիճանաբար, հայրաբար
որեն- վեհորեն, քնքշորեն
ովին- կամովին, հիմնովին
ակի- շեշտակի, շեղակի
- Տրված գոյականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Հոգի-
դիվանագետ-
ընկեր-
գազան-
խումբ-
եղբայր-
վերջ-
ազգ-
նյութ-
գլուխ-
բարեկամ-
2. Հետևյալ մակբայները գործածել բայերի հետ։
Ազնվորեն-
օրեցօր-
տարեցտարի-
խորապես-
մեն-մենակ-
կուզեկուզ-
հավիտյան-
բարոյապես-
հայրաբար-
լռելյայն-
բերնեբերան-
խումբ- խումբ-
արագ-արագ-
վերջիվերջո-
հոտնկայս-
ներքուստ-
նյութապես-
Տրված ածականներից ածանցման միջոցով կազմել մակբայներ։
Խորամանկ—
խոլ—
դաժան—
էական—
խոնարհ—
թեթև—
բարեխիղճ—
մեղմ—
խիզախ—
քաջ—