
Ճամփորդության վայրը՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչություն
Պատասխանատուներ՝ Մերի Սարգսյան, Քնարիկ Մելքոնյան
Օրը ՝ 22.04.2021թ.
Մեկնում՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 10:00
Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 12:30
Երթուղի՝ Մայր դպրոց-«Էդիթ Պրինտ» հրատարակչություն-(քայլք) Խանջյան փողոցից-(սահյանական ընթերցումներ) Օղակաձև այգի-Մայր դպրոց
Նպատակը՝
- Գրքերի ստեղծման գործի ուսումնասիրություն
Խնդիրներ՝
Այս նախագծի շրջանակներում հրատարակչություն այցելող սովորողների հետ անց է կացվում նախապատրաստական զրույց, ծանոթացնում են գրի ստեղծման պատմությանը: Պատմում՝ նախքան թղթի ստեղծումը ինչ նյութերի վրա են գրել, ներկայացնում են թղթերի տեսակները և այլն: Էքսկուրսիան սկսվում է տպարանից, որտեղ ցուցադրում են երկու մեծ տպագրական մեքենա՝ նախատեսված գունավոր և սևուսպիտակ տպագրության համար: Այնուհետև կազմատանը ներկայացնում են ծալքը, էջերի դասավորումը ըստ հերթականության, կարելը, ամրակներով ամրացումը, կազմերի պատրաստումը, սոսնձելը, կտրելը և այլն: Էքսկուրսիան ամփոփում են հարցերով, և սովորողները կիսվում են իրենց տպավորություններով:
Էքսկուրսիայի մասնակիցներից յուրաքանչյուրը կստանա «Կրթադիտակին» մեկ ամիս անվճար անդամակցելու նվեր-քարտ: Ինչպես նաև հնարավորություն՝ գնելու «Էդիթ Պրինտի» ողջ տեսականին 20 % զեղչով և հարստացնելու իր դպրոցի գրադարանը ևս մեկ նվեր-գրքով:
Անհրաժեշտ պարագաներ՝
- Ճամփորդական ուսապարկ
- հարմարավետ հագուստ, կոշիկներ
- լուսանկարչական սարքեր
- պաշտպանիչ դիմակ
- ախտահանիչ միջոցներ
- անհատական բրդուճներ, ջուր
Հիգիենայի կանոններն ըստ սահմանված կարգի.
Մասնակիցներ՝
- Անահիտ Ալեքսանյան
- Արամ Մինասսյան
- Նանե Խաչատրյան
- Մարիա Շոկարյան
- Գոհար Բարսեղյան
- Իրինա Գյուրջինյան
- Վահագն Սերոբյան
- Անահիտ Հովհաննիսյան
- Աննա Հովհաննիսյան
- Անի Բաղդասարյան
- Ստելլա Ղոսալմյան
- Վահան Դանիելյան
- Արեգ Աբգարյան
- Միքայել Չելեբյան
- Դավիթ Սարգսյան
- Լիլիթ Ղազարյան
- Սուսաննա Սարգսյան
- Նարե Կարապետյան
- Սեդա Ստեփանյան
- Կարինե Գյուլումյան
- Նախահաշիվ՝
- անձը՝ 500 դրամ,
Վճարող- ծնող: