Հայոց լեզու, 7-րդ դասարան, 9.04.2021

  • Քննարկում, ամփոփում. բայի եղանակներ
  • Կատարում ենք առաջադրանքները:
    1. 1. Տեքստերից հանի՛ր բայերն ու բնութագրի՛ր դրանք հետևյալ հատկանիշներով:
      • դիմավոր/անդեմ լինելը
      • եթե դիմավոր էեղանակը
      • ժամանակաձևը
      • ժամանակը
      • դեմքը
      • թիվը
      • լծորդությունը (ե/ա)
      • խոնարհումը (դրական/ժխտական)
      • սեռը
      • պարզ/բաղադրյալ ժամանակաձև լինելը
      • կազմությունը
      • եթե անդեմ է, դերբայի անկախ/կախյալ լինելը
      • դերբայի տեսակը
      • ձևը (դրական/ժխտական)
      • լծորդությունը
      • սեռը
      • կազմությունը
      • եթե ունի, նաև՝հոլովը, թիվը, առումը:

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի
Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին
ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ
ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն
անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան
երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին
հարավ:
Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ նվիրված պաշտպաններ են
բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ
ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ պատրաստվում են ծառ կտրել,
համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ:
Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի
բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

  1. 2. Նախադասության միտքն արտահայտի՛ր բայը ժխտական դարձնելով: Օրինակ` Մենք դժկամորեն գնացինք նրա հետևից:- Մենք հաճույքով չգնացինք նրա հետևից:
      • Ամբողջ ճանապարհին մենք միայն մի անգամ կանգ առանք խորհրդակցելու:
      • Մեր արածն ապարդյուն աշխատանք էր:
      • Կղզու նահանգապետը կամեցավ այծերից փրկել էբենոսի անտառները:
      • Նրա մտադրությունը սխալ հասկացան:
      • Նրան անլուրջ պատասխան տվեցին:
      • Այծերը էբենոս ծառից կարևոր են:
      • Նրանք իրենց հետ կբերեն լույսը:
      • Դու պետք է մոռանաս այդ ամենը:
      • Գնա՛ նրանց ետևից և փնտրի՛ր բանալին:
    • Նախադասությունները ժխտակա՛ն դարձրու:
      • Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում:
      • Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է:
      • Գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում:
      • Պարիսպների գլխին ցինն ու անգղը բույն էին դրել:
      • Ներս մտնողն իմ մայրն է:
      • Քաղցած այծը նույնիսկ ամենաուղիղ ծառն էլ կբարձրանա:

Լրացուցիչ կրթություն

  • Երկուշաբթի պատրաստ կլինես գրականության համար սահյանական ընթերցումներին:
  • Այնպիսի պատմություն գրի՛ր, որ հետևյալ հետևություններից մեկն արվի:
    • Սուտասանը որ իմանա՝ սուտը բռնող չկա, ի՛նչ ասես կհնարի:
    • Մարդուն ըստ իր արարքի են ճանաչում:
    • Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի շյուղն է տեսնում:
    • Այս պատմությունը պատմեցի, որ չվախենաք անծանոթ քաղաքում «կորչելուց»:
    • այլ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s