Ճամփորդության վայրը՝ Ամբերդ ամրոց, Բյուրականի աստղադիտարան (Արագածոտնի մարզ)
Պատասխանատուներ՝ Մերի Սարգսյան, Արշակ Մարտիրոսյան
Օրը ՝ 01.05.2021թ.
Մեկնում՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 10:00
Վերադարձ՝ Կրթահամալիրի Մայր դպրոցի բակ, ժամը՝ 16:00
Երևան — Ամբերդ-Բյուրական
Նպատակը՝
- Հայրենագիտական ճանաչողական աշխարհընկալման ձևավորում;
- Բառապաշարի զարգացում
- Որոնողական աշխատանքների զարգացում
- Այցելություն Ամբերդ ամրոց համալիր
- Ծանոթացում երկնային մարմինների հետազոտման գործիքների՝ աստղադիտակների հետ, գործնականում դրանց կիրառման ձևերն ու մեթոդները;
- Ընտանեկան դպրոցների ներառումը բնագիտական ուսումնաիրություններին և այս ձևաչափի ուսումնական-ճամփորդական նախագծերում:
Խնդիրներ՝
Հայրենաճանաչություն — Հայաստանի կարևորագույն ռազմապաշտպանական անառիկ հենակետերից մեկը՝ Ամբերդի ամրոց-համալիր
Տեղեկություններ Բյուրականի աստղադիտարանի ստեղծման պատմության և ծավալած գործունեության մասին
Պատմական ակնարկ՝
Պատմական ակնարկ: Բյուրականի աստղադիտարանը տիեզերագիտության և աստղագիտության ոլորտի գործող միջազգային՝ Արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն կենտրոններից մեկն է: Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով: Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած լեռան հարավային լանջին՝ Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում Երևանից 50 կմ հյուսիս, ծովի մակարդակից 1500 մետր բարձրության վրա:
Ճամփորդության երթուղին՝
Երևան՝ Մայր դպրոցի բակ-Աշտարակ-Ամբերդ-Բյուրական-Աշտարակ-Երևան՝ Մայր դպրոցի բակ

Անհրաժեշտ պարագաներ՝
- Ճամփորդական ուսապարկ
- հարմարավետ հագուստ, կոշիկներ
- լուսանկարչական սարքեր
- պաշտպանիչ դիմակ
- ախտահանիչ միջոցներ
- անհատական բրդուճներ, ջուր
- Բարձրլեռնային գոտու նկատառումներով՝ տաք հագուստ, գլխարկ, ձեռնոցներ
Հիգիենայի կանոններն ըստ սահմանված կարգի.
Մասնակիցներ՝
- Աննա Հովհաննիսյան
- Անի Բաղդասարյան
- Էրիկ Աղախանյան
- Էմիլ Դանիելյան
- Արամ Մինասսյան
- Անահիտ Ալեքսանյան
- Նանե Խաչատրյան
- Ավագ Առաքելյան
- Ստելլա Ղոսալմյան
- Էդուարդ Սևանցյան
- Լիլիթ Ղազարյան
- Անի Ավագյան
- Իռեն Բադալյան
- Սոնա֊Մարիա Գույումճյան
- Անժելա Դադոյան
- Նախահաշիվ՝
- անձը՝ 2500դրամ
Վճարող` ծնող: