Ձմեռ պապ 2020-2021. աշխատանքներ

Ընդունված հայտեր

Դասավանդողներ

  1. Արշակ Մարտիրոսյան (ինքնառաջադրում)
    •  «Երկրաչափություն և պատկերներ»
      • Հիմնավորումները: Նախագիծը իմ 6.5 և 6.6 դասարանների միջև ենք իրականացրել ու դեռ պիտի ավարտենք: Նախ նպատակս էր սովորողներին մտերմացնել՝ անկախ դասարանից, բացի այդ՝ սկսել մտածել նաև պատահականության սկզբունքով ընտրված ընկերոջ հետ: Ընտրել եմ տարբեր բնույթի՝ տրամաբանական, մաթեմատիկական, բնագիտական հարցեր՝ թվով մոտ 70 հարց: Սկսել ենք փուլերով նախագիծը իրականացնել, պատահական հարցեր են ընտրվում, խմբային քննարկում և այլն, վերջում ինձ հետ քննարկում է տեղի ունենում, ընտրում ենք ճիշտ պատասխանը: Այսպես հասանք եզրափակիչ փուլին: Սովորողները մեծ ոգևորությամբ են սպասում այսպիսի խաղերին, և լավն այն է, որ տանը կրկնում են ամեն ինչ, որպեսզի կարողանան հունվարյան եզրափակիչ փուլերում հաղթանակ տանել իրենց անհատական խմբով: Կարծում եմ՝ բոլոր 6-երի հետ արժե այս նախագիծը իրականացնել՝ շատ հետաքրքիր լուծումներ այս անգամ ավելացնելով: Հեղինակը ես կլինեմ:
    • Մաթեմատիկական խաղ-համագործակցություն հարակից դասարաններով
      • Հիմնավորումները: Այս նախագիծս առանձնացնում եմ զուտ այն առումով, որ կարողացել եմ նմանօրինակ փոքր թվացող նախագծերով 8,1 դասարանի մոտ սեր առաջացնել երկրաչափության, նաև հանրահաշվի նկատմամբ: Շատերը գիտեն, թե 8,1-ը բոլոր 8-երի շարքում ինչպիսի թույլ կարողություններ ունեցող դասարան է, բայց սրա միջոցով նրանք սկսեցին ոչ միայն չափումներ անել ու պատկերներ ստանալ, այլև սկսեցին ուսումնասիրել, օրինակ, պրիզմայի վերաբերյալ նյութերը, խորանարդը ինչ է, և այլն: Արդեն այն վիճակին ենք հասել, որ աղջիկները սկսել են սիրել մաթեմատիկան և սիրով են սպասում այս դասերին: Դեռևս տղաներին ամբողջությամբ չի ստացվում կլանել պրոցեսի մեջ:
  2. Շուշան Սարդարյան (առաջադրել են Ռիմա Երեմյանը, Հասմիկ Ուզունյանը, Արևիկ Ներսիսյանը)
    • Շրջակա միջավայրի խնամք.երկրագործություն
      • Ռիմա Երեմյանի հիմնավորումները: Ամենօրյա, պարտաճանաչ անհոգնել աշխատանքի համար, միջավայրի խնամք, երկրագործության նախագծերի համար
    • Խաղողագործություն և գինեգործություն
      • Հասմիկ Ուզունյանի հիմնավորումները: Շուշան Սարդարյանը 2019-2020 ուս.տարում Միջին դպրոցի սովորողների հետ ակտիվ գործունեություն է ծավալել Խաղողի և գինու դպրոցում։ Ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ Միջին դպրոցում պատրաստեցին գինի, որը անմահական համ ուներ։
      • Արևիկ ներսիսյանի հիմնավորումները: Շուշանը շատ հավեսով տեխնոլոգ է։ Միջին դպրոցի սովորողներն այս տարվա ընթացքում մասնակցել են գինեգործության աշխատանքներին, սկսեցին Միջին դպրոցում գինի պատրաստել։ Գինեգործությունը մտավ ընտանիք։
  3. Լիանա Հակոբյան (ինքնառաջադրում, առաջադրել են նաև Արշակ Մարտիրոսյանը, Արևիկ Ներսիսյանը, Հասմիկ Ուզունյանը, Մերի Սարգսյանը)
    • «Մաթեմատիկ» ամսագիր-Հիմնավորումը՝ այստեղ: Մինչ այս կրթահամալիրը չի ունեցել նման ամսագիր։
      • Արշակ Մարտիրոսյան: Կարծում եմ՝ շատ է չարչարվել այս ուսումնական տարում՝ լինելով բազմաթիվ ուղղությունների պատասխանատու:
      • Հասմիկ Ուզունյան: Լիանա Հակոբյանը վարում է մաթեմատիկական ամսագիր, կազմում է ֆլեշմոբների խնդիրները, համակարգում դրանց տարածումը, վերլուծությունը։ Իր նախաձեռնությամբ այժմ ոչ միայն մաթեմատիկայի ուսուցիչներն են կազմում այդ առաջադրանքները, այլ նաև սովորողներն են հորինում, կազմում, առաջարկում ֆլեշմոբյան իրենց առաջադրանքները։ Հետևողական և հավեսով աշխատանքի համար:
      • Արևիկ Ներսիսյան: Մինչ այս կրթահամալիրը չի ունեցել նման ամսագիր։
      • Մերի Սարգսյան: Լիանա Հակոբյանն իր թիմի հետ նվիրված աշխատում է՝ ամեն անգամ ստեղծելով ամսագրի հետաքրքիր ու տարբերվող, ուսուցողական համար, հետաքրքրաշարժ նյութեր, որոնք հայտնի են արդեն նաև կրթահամալիրից դուրս:
  4. Ստելլա Մնացականյան (առաջադրել են Լիանա Հակոբյանը, Արևիկ Ներսիսյանը, Տաթև Աբրահամյանը)
    • Միջին դպրոց TV
      • Լիանա Հակոբյան: Միդլ Թիվիի տեսանյութերը հատաքրքիր է լսելը և դիտելը:
      • Արևիկ Ներսիսյան: Տարվա ընթացքում հետևողական, պարտաճանաչ հրապարակվել են TV-ի հաղորդումները։
      • Տաթև Աբրահամյան: Միդլ TV-ին՝ որպես Միջին դպրոցը ներկայացնող, յուրաքանչյուր շաբաթ արված նախագծերը ամբողջացնող նախագիծ, ընդգրկել է մեծ թվով սովորողներ տարբեր դասարաններից, նաև արցախցի սովորողներ: Թողարկումից թողարկում տեսանելի է առաջընթացը, անընդհատ փոփոխվող է, սովորողների համար ազատ ստեղծագործելու, արտահայտվելու հարթակ է:
    • «Հետաքրքիր է իմանալ»
      • Տաթև Աբրահամյան: Հետազոտական-պատմական ամսագիրն իր ձևով, կարծում եմ, նորարություն է:
  5. Տաթև Աբրահամյան (ինքնառաջադրում, առաջադրել է նաև Ստելլա Մնացականյանը)
  6. Անժելա Բլեյան (առաջադրել են Քրիստինե Շահբազյանը, Անուշ Թորոսյանը, Տաթև Աթոյանը)
    • Երկրագործությունը՝ որպես ուղիղ ճանապարհ. 2020-2021
      • Անժելա Բլեյան: TV նախագիծը ներկայացնում եմ մրցանակի, քանի որ շաբաթվա կարևոր իրադարձություններն են լուսաբանվում։ Նախագիծը շարունակական է, իր զարգացումը կունենա նաև 2021-ին։
      • Անուշ Թորոսյան: Շուրջտարյա պարտեզպուրակային աշխատանքների կազմակերպման և իրականացման համար:
      • Քրիստինե Շահբազյան: Անժելա Բլեյանին ներկայացնում եմ մրցանակի՝ տարվա բոլոր եղանակներին հոգատար ու խնամքով երկրագործական աշխատանքներն իրականացնելու, անտրտունջ աշխատելու համար։
  7. Նաիրա Հարությունյան (ինքնառաջադրում)
  8. Արևիկ Ներսիսյան (ինքնառաջադրում, առաջադրել են նաև Հասմիկ Ուզունյանը, Անահիտ Մելքոնյանը, Տաթև Աբրահամյանը)
    • Եթերում ես եմ․․․
    • Ընտանեկան նախագծեր
    • «Շողեր» ամսագիր
    • Կարդում ենք «Սասունցի Դավիթ»
    • Գրաբարյան ընթերցումներ
    • «Գրաշխարհ» թարգմանչական ամսագիր
    • Սեբաստացիական օրեր
      • Արևիկ Ներսիսյան: Նախագծերից կառանձնացնեմ ,,Շողեր,, ամսագիրը, որի պահանջն առաջացավ սովորողների բազմաթիվ ստեղծագործական աշխատանքների արդյունքում։ Լավ հարթակ է սովորողի համար՝ ինքնարտահայտվելու, երևալու։ Կարևորում եմ նաև ,,Ես եթերում եմ,, և ,,Գրաբարյան ընթերցումներ,, նախագծերը։ Առաջինը սովորողի հետաքրքրությունների բացահայտման հետաքրքիր հարթակ էր, երկրորդը՝ գրաբարի նկատմամբ սովորողների հետաքրքրության արդյունք, ինչն ինձ համար էլ էր անակնկալ։
      • Հասմիկ Ուզունյան: Կարծում եմ՝ հավեսով, անհոգնել է աշխատում սովորողների հետ։
      • Անահիտ Մելքոնյան: «Շողեր» ամսագիրը ստեղծագործական բնույթ ունի, ստեղծագործում են սովորողները: Կարծում եմ՝ ամսագիրը նրանց համար ինքնաարտահայտման հարթակ է: Նրանք ազատ են և անկաշկանդ իրենց աշխատանքներում:
      • Տաթև Աբրահամյան: Ստեղծագործական ամսագիրը հնարավորություն է տալիս սովորողներին ինքնարտահայտվել, տեսանելի է զարգացումը առաջին նյութերից մինչև այսօր: Ամիսների ընթացքում չի դադարել աշխատանքը, նշանակում է ստացվել է սովորողներին ոգևորել: Ստեղծագործական ամսագիր ստեղծելը, սովորողներին ոգևորելը հեշտ գործ չէ, 2021-ին զարգացման հնարավորությունները ստեղծագործական ամսագրի դեպքում, կարծում եմ, մեծ են:
  9. Անահիտ Մելքոնյան (ինքնառաջադրում, առաջադրել է նաև Արևիկ Ներսիսյանը)
    • «ՍԱՐԱԼԱՆՋ» TV, ռադիո
    • «Ձոն» ստուգատես, ընտանեկան դպրոց
      • Անահիտ Մելքոնյան: Հեռավար-առցանց ուսուցման ընթացքում «Սարալանջ» ռադիոն ընդարձակեց իր հեռարձակման սահմանները, և կարող ենք ոչ միայն ունկնդրել, այլև դիտել «Սարալանջ»-ը: TV-Ն պարբերաբար անդրադարձել և մեկնաբանել է կրթահամալիրային անցուդարձը, սարալանջի աշխատանքները: Հեռավար ուսուցումը մեզ հնարավորություն է տալիս աշխատելու վիրտուալ աշխարհում: Հեռավար ուսուցման ժամանակ եղան մի շարք բացահայտումներ: Առկա ուսուցման ընթացքում կային սովորողներ, ովքեր պասիվ էին: Այդ նույն սովորողները դարձան ավելի ակտիվ տեսադասերի ժամանակ: Դասերին միացան նաև ծնողները՝ իսկական ընտանեկան դպրոց:
      • Արևիկ Ներսիսյան: Շատ մոբիլ աշխատող TV, ռադիո է։ Սովորողները հավեսով են մասնակցում հաղորդումների ստեղծմանը։
  10. Հասմիկ Ուզունյան (առաջադրել է Շուշան Սարդարյանը)
    • Արտադրական ուսուցում
    • Հիմնավորումը: Հասմիկ Ուզունյանը Միջին դպրոցում, Քոլեջում և ընտանեկան դպրոցներում իրականացնում է արտադրական ուսուցում՝ կաթնամթերքի արտադրություն, որը մեծ ծավալով տարածվեց սովորողների շրջանում։ Հավես աշխատանք է իրականացվում։
  11. Լուսինե Բուշ (առաջադրվել է Հասմիկ Ուզունյանի կողմից)
    • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոց
    • Հիմնավորումը: Լուսինե Բուշը՝ Միջին դպրոցի մեծաքանակ սովորողների և դասավանդողների աշխատանքը համակարգելու և հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպելու դժվարին գործը պատվով է իրականացրել։ Մեծ կոլեկտիվի համերաշխությունը ապահովելու համար։
  12. Վարդուհի Հայրյան (առաջադրել է Արևիկ Ներսիսյանը)
    • Վարդուհու գործունեությունը
      • Հիմնավորումը: Վարդուհին 200 սովորողի հետ է աշխատում, և դա հեշտ գործ չէ։ Սովորողների հետ հավեսով ճամփորդում է, թափառում քաղաքում, երգում-պարում։

Սովորողներ

  1. Լուիզա Եղիազարյան, Կարեն Մարգարյան, Անահիտ Վերմիշյան, Տիգրան Գրիգորյան, Մարիա Աբրահամյան-8-5, 8-3 դասարաներ (առաջադրել է Լիանա Հակոբյանը)
    • Մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծություն
      • Հիմնավորումը: Սովորողներն ամփոփում են մաթ. ֆլեշմոբի մասնակիցների աշխատանքները, որը շատ կարևոր է առաջադրանքները կազմելու և հերթական ֆլեշմոբը կազմակերպելու համար:
  2. Մարկ Հովհաննիսյանը, 8-5 դասարանի սովորող (առաջադրել է Ստելլա Մնացականյանը)
  3. Անդրանիկ Փարադյան, 7-6 դասարանի սովորող (առաջադրել են Տաթև Աբրահամյանը, Մերի Սարգսյանը)
    • Անիմացիոն աշխատանքներ
      • Տաթև Աբրահամյան: Միդլ TV-ի մուտքի անիմացիոն աշխատանքների համար, պարբերաբար անիմացիոն մուլտֆիլմեր պատրաստելու համար: Բոլոր անիմացիոն աշխատանքները Անդրանիկի նախաձեռնություններն են:
      • Մերի Սարգսյան: Անդրանիկն անիմացիոն աշխարհի գաղափարներով ու աշխատանքներով հաճախ է օգնում դպրոցի տարբեր նախագծերին, ստեղծագործ ու ինքնակրթվող, շարունակաբար զարգացող սովորող է:
  4. Լուիզա Եղիազարյան (առաջադրել է Արևիկ Ներսիսյանը)
    • Լուիզայի աշխատանքները
      • Հիմնավորումը: Լուիզան մայրենիի նախագծերի ամենաակտիվ մասնակիցներից է։ Տարվա ընթացքում շատ ակտիվ է եղել ընտանեկան դպրոցում, ունի բազմաթիվ թարգմանություններ ,,Գրաշխարհ,, ամսագրում, ստեղծագործական աշխատանքներ՝ ,,Շողեր,, ամսագրում, շատ ընթերցումներ։ Կարծում եմ՝ շատ լավ է աշխատել այս տարի և արժանի է խրախուսման։
  5. Տիգրան Ներսիսյան (առաջադրել է Արևիկ Ներսիսյանը)
    • Տիգրանի աշխատանքները
      • Հիմնավորումը: Տիգրանը մայրենիի նախագծերի ամենաակտիվ մասնակիցն է։ Հավեսով աշխատող տեսակ է, պարտաճանաչ։ Մասնակցում է և՛ թարգմանչական, և՛ ստեղծագործական, և՛ ընթերցողական նախագծերին։

Չհամապատասխանող հայտեր

Դասավանդողներ

  • Անի Ավետիսյան (առաջադրել է Ժաննա Հակոբյանը)-Հիմնավորումը՝ հղումներ չկան:

Սովորողներ

  • Գրիգորի Դանիելյան (առաջադրել է Արշակ Մարտիրոսյանը)-Հիմնավորումը՝ չկան հղումներ:
  • Բագրատ Սադոյանի ընտանեկան դպրոց (առաջադրել է Ռիմա Երեմյանը)-Հիմնավորումը՝ չկան հղումներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s