Փոխադարձ և ժխտական դերանուններ

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:
Փոխադարձ դերանունների հոլովումը ունի հետևյալ պատկերը՝ 

Սեռ.իրարմիմյանց մեկմեկումեկմեկի
Տր.իրար միմյանց մեկմեկումեկմեկի
Հայց.իրարմիմյանց մեկմեկու մեկմեկի
Բաց.իրարիցմիմյանցիցմեկմեկուց մեկմեկից
Գործ. իրարովմիմյանցովմեկմեկովմեկմեկով

 Փոխադարձ դերանունները եզակի թիվ. ուղղական ու ներգոյական հոլովներ չունեն: Սրանց սեռական, տրական և հայցական հոլովները ձևով նույնն են:

Ժխտական  դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են`   ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը: Ոչ ոք, ոչ մեկը, ոչինչ  ժխտական դերանուններն ունեն միայն եզակի թիվ և հոլովվում են ի  հոլովումով՝  ոչ ոքի, ոչնչից, ոչ մեկով: Ոչ մի  դերանունը գոյականաբար չի գործածվում և չի հոլովվում:

Ոչինչ-ը, գրվում է բաղադրիչները միացած, իսկ մյուս երեքը` ոչ ոք, ոչ մի, ոչ մեկը, գրվում են անջատ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s