Փոխադարձ և ժխտական դերանուններ
- Լրացուցիչ կրթության աշխատանքի ստուգում:
- Կատարում ենք առաջադրանքները՝ ծանոթանալով փոխադարձ և ժխտական դերանուններին:
- Մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակները:
- Նրանք չասացին միմյանց կարևորի մասին:
- Թող տարին այս բերի մեզ երջանկություն:
- Նույն խոսքերը էլի էր լսել նրանցից, սակայն չէր ուզում հավատալ, որ ամենը միայն որոշ նպատակների հասնելու համար էր:
- Սիրում էր նրան այնքան, որքան ոչ ոքի չէր սիրել:
- Մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակները:
- Ընթերցում ենք փոխադարձ և ժխտական դերանունների մասին:
Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված
դերանունների հետ:
Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց հայտնվեց:
Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Ամբողջը (դառնալ) կրակի բաժին: