Ունեք գուշակելու երեք հնարավորություն:
Փնտրի՛ր գաղտնաբառը:
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:
—
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
—
Մութն էր երկինքը. ոչ ոք չըտեսավ
Բնության գործը գիշերվա մթնում,
Միայն առավոտ, երբ որ լուսացավ,
Փայլում էր ցողը կանաչ դաշտերում։
—
Գիշերը ամբողջ հիվանդ, խելագար,
Ես երազեցի արևի մասին։
Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար —
Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին:
—
Մենք ամեն ինչ արեցինք
Շտապելով ու փութով,
Բան չտեսանք, սիրելի՛ս,
Բայց հուսացինք, թե շուտով
Սերն ամեն ինչ կհաղթի,
Լավ կընթանա ամեն ինչ…
Չէ՜, սնեցինք մեզ սուտով…
Պատասխան
Գաղտնաբառը աստղն էր, որը կարելի էր ստանալ՝ ուշադրություն դարձնելով բանաստեղծական հատվածներում առկա հուշումներին՝ եղևնի, լույս գագաթ, մութ, բնության գործ, գիշեր, լույս, փայլ, գիշեր, արև լուսին, երազանքի գինը:
Միավորները
- Հաֆլփաֆ-5,5 միավոր
- Սլիզերին-5,5 միավոր
- Գրիֆֆինդոր-4,5 միավոր
- Ռևենքլո-4 միավոր