Հայոց լեզու, 7-րդ դասարան, 21.12.2020

Որոշյալ և անորոշ դերանուններ

  • Լրացուցիչ կրթության աշխատանքի քննարկում
  • Կատարում ենք առաջադրանքները՝ ծանոթանալով որոշյալ և անորոշ դերանուններին:
    1. Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել որոշյալ ու անորոշ դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը և առարկայական/հատկանշային իմաստ ունենալը, օրինակ՝ ամեն ինչ (որոշյալ, առարկայական իմաստ), ինչ-որ (անորոշ, հատկանշային իմաստ):
      • Մեկնումեկն ինձ կբացատրի, թե ինչ է կատարվում:
      • Գաղտնիք չէ, որ ամեն ոք պետք է իմանա իր գերդաստանի պատմությունը:
      • Բոլոր մանուկներն այդ գիշեր սպասում են մեծ հրաշքի:
      • Ամենը, ինչ կատարվում է քո կյանքում, արածիդ հետևանքն է:
      • Որևիցե մեկը չփորձի համոզել ինձ, որ այս ամենը ճիշտ էր:
      • Որոշ լրատվամիջոցներ հերքում էին այդ լուրերը:
  • Որոշյալ և անորոշ դերանունների մասին

Լրացուցիչ կրթություն

Նախադասությունների մեջ գտնել և մգեցնել դերանունները՝ փակագծերում նշելով տեսակը՝ անձնական, ցուցական, հարցական, հարաբերական, որոշյալ կամ անորոշ:

  • Ինձ համար կարևորը երազանքն է, որ տանում է մեզ առաջ ու օգնում հաղթահարել բոլոր պատնեշները:
  • Ամեն մեկը կարևոր էր համարում իր տեսակետը առաջ տանել՝ չլսելով միևնույն արդարացումները:
  • Նրան հարգում եմ այնքան, որքան ամեն ոք կհարգի իրեն աջակցողին:
  • Սենյակում ինչ-որ շշուկներ էին լսվում. սա նրա վերադարձի մասին էր հուշում:
  • Որքա՞ն ես մտածել մեզ օգնելու մասին. դժվա՞ր էր այդ որոշումը կայացնելը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s