Հայոց լեզու, 7-րդ դասարան, 30.11.2020

Քննարկում ենք առաջադրանքները:

  1. Տեքստում ավելացրու՛ տրված ածականները: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    • Լայն, հետաքրքիր, ծանծաղ, զանազան, հնագույն, ամենատաք, ծովային, անվնաս, գեղեցիկ, մեծ, չքնաղ:
      • Լամանտինը մի կենդանի է, որը հավանաբար նախատիպ է եղել լեգենդների ջրահարսերի համար: Այս կենդանու առջևի վերջավորությունները հետաճել են, իսկ մարմինը հենվում է պոչի վրա: Նա բնակվում է ծովափնյա ջրերում և սնվում է բացարձակապես բուսական սննդով: Ապրելու համար նա ընտրել է տեղը, նրան կարելի հանդիպել հասարակածի երկու կողմերում:
  2. Տրված տեքստում մտքին համապատասխանող ածականներ ավելացրո՛ւ: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
    • Մագելանի արշավախմբի մնացորդները ճամփորդության հոգնությունը դեռ չէին թոթափել, երբ կաթոլիկ եկեղեցին նրանց կանչեց՝ հաշիվ տալու: Բանն այն է, որ ճամփորդների օրացույցում մեկ օր պակասում էր: Իսկ դա նշանակում էր, որ եկեղեցական տոները ժամանակին չէին նշվել: Հավատի կանոններից այդպիսի շեղումն այն ժամանակ պատժվում էին: Բայց գիտնականները շուտով գտան, թե որտեղ էր մնացել «կորած» օրը: Ճանապարհորդելով երկրագնդի շուրջը դեպի արևմուտք՝ արևի շարժման ուղղությամբ, ծովագնացները իբրև թե մեկ օր հետ էին գնացել: Շուրջերկրյա ճանապարհորդությունը դեպի արևելք, ընդհակառակը, նրանց օրացույցին մեկ օր կավելացներ: Ներկայումս նման խառնաշփոթությունից խուսափելու համար Խաղաղ օվկիանոսի միջով՝ բևեռից բևեռ, մի գիծ են անցկացրել, որն անցնելիս նավերը կամ անմիջապես ընկնում են «վաղը» կամ վերադառնում են «երեկվան»:
  3. Տեքստի ածականներն, ըստ անհրաժեշտության, դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):
    • Գիտությանը հայտնի շնաձկների 250 տեսակներից խոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ, վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկների դեմ պայքարի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Արդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):
  4. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի: Ընդգծի՛ր այն ածականները, որոնք համեմատության աստիճան չեն կարող ունենալ:

Էլեկտրական օձաձուկը էլեկտրականության կենդանի կրողներից հայտնին է, բայց կան էլի 500 ձկնատեսակներ, որոնք ունեն այդ հատկությունը, թեև զգալի չափով: Էլեկտրական պարպման միջոցով այդ ձկները խլացնում են որսը և  ահաբեկում վտանգավոր գիշատիչներին: Էլեկտրական պարպման հարվածային  ուժը կախված է օձաձկան չափերից: Երկարը հարավամերիկյան օձաձկներն են, որոնք ունեն գրեթե երեք մետրանոց երկարություն:

Լրացուցիչ կրթություն

Ընթերցի՛ր նախադասությունները, գտի՛ր՝ ածականներն ինչով են իրար նման, ինչպես են գործածվել: Մի քանի օրինակ էլ դու կավելացնես:

  • Քո փնտրած բարակները կողքի գրադարակում են:
  • Գեղեցիկով հիանում էր, կեղծավորից՝ խորշում:
  • Հաստատ որոշել եմ, որ արծաթյան եմ գնում:
  • Սևը մռայլ գույն է, բայց շատերն են սիրում:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s