Մասնակիցներ՝ յոթերորդցիներ, այլ ցանկացողներ
1․ Նպատակը․
Ուսումնասիրել ամանորյա տոների, դրանց հետ կապված երևույթների շուրջ գրված տարբեր ստեղծագործություններ, ստեղծել ամանորյա պատումներ, կատարել թարգմանություններ
2․ Խնդիրները․
- Կարդալ նշված թեմայով ստեղծագործություններ:
- Ստեղծել ամանորյա պատումներ:
- Կատարել ամանորյա ֆիլմերի վերլուծություններ, թարգմանություններ և հնչյունավորումներ:
3. Նախապատրաստական աշխատանքներ
- նախագծի ձևակերպում սովորողներիի բլոգներում
- աշխատանքի բաժանում աշխատանքային խմբում
- քայլերի հստակեցում
- սովորողի խոսքի, հարցադրումների մշակում
4. Նախագծի արդյունքների ներկայացում
Սովորողների տեսանյութ-ձայնագրություններ իրենց բլոգներում
Հավաքված նյութի մշակում-հրապարակում
Հրապարակում Միջին դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում
Ֆեյսբուքյան հրապարակումներ
5. Նախագծի մասնակցի գնահատումը
Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, բլոգում կատարված հրապարակումների։
Իրականացման ընթացքը
- Նախագծի քննարկում, հստակեցում սովորողների հետ:
- Ամանորյա ֆիլմերի դիտում, քննարկում, թարգմանություն, հնչյունավորում:
- Ամանորյա պատումների ստեղծում:
- Ամանորյա քվեստ-խաղի կազմակերպում սովորողների հետ:
Արդյունքներ՝ պատումներ, վերլուծություններ, թարգմանություններ, լուսաբանումներ: