Ժամկետը՝ դեկտեմբերի 4-20
Մասնակիցներ՝ յոթերորդցիներ, այլ ցանկացողներ
Նպատակը՝ Ջոան Ռոուլինգի կյանքի և ստեղծագործության ուսումնասիրություն, հեքիաթների ժողովածուի թարգմանություն
2․ Խնդիրները․
- Կարդալ Ջոան Ռոուլինգի ստեղծագործություններից, քննարկել, վերլուծել:
- Թարգմանել Բարդ Բիդլի հեքիաթների հոգվորթսյան ժողովածուն ու պատրաստել հայերեն աուդիոգրքային տարբերակ:
3. Նախապատրաստական աշխատանքներ
- նախագծի ձևակերպում սովորողներիի բլոգներում
- աշխատանքի բաժանում աշխատանքային խմբում
- քայլերի հստակեցում
- սովորողի խոսքի, հարցադրումների մշակում
4. Նախագծի արդյունքների ներկայացում
Սովորողների տեսանյութ-ձայնագրություններ իրենց բլոգներում
Հավաքված նյութի մշակում-հրապարակում
Հրապարակում Միջին դպրոցի ենթակայքում, կրթահամալիրի կայքում
Ֆեյսբուքյան հրապարակումներ
5. Նախագծի մասնակցի գնահատումը
Մասնակիցը գնահատվում է ըստ իր նախնական փուլում կատարած ուսումնասիրությունների, նախագծի արդյունքների ներկայացման, բլոգում կատարված հրապարակումների։
Իրականացման ընթացքը.
- Ձևակերպել, լրացնել, մշակել նախագիծը սովորողների հետ:
- Ուսումնասիրել Ջոան Ռոուլինգի կյանքը, ստեղծագործությունները, կարևորների մասին գրել բլոգում:
- Վիպաշարի՝ Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը վեպի ուսումնասիրություն, թարգմանություններ, վերլուծություններ, տեսանյութեր:
- Բարդ Բիդլի հեքիաթների հոգվորթսյան ժողովածուի ուսումնասիրություն, գրքի հայերեն փոխադրում, հայերեն էլեկտրոնային տարբերակի և աուդիոգրքի պատրաստում:
- Հանդիպում Ռոուլինգի վիպաշարի թարգմանիչ Ալվարդ Ջիվանյանի հետ (հնարավորության դեպքում), հանդիպման լուսաբանումներ:
Ուսումնական նյութեր
- Ջոան Ռոուլինգի մասին
- Բարդ Բիդլի հեքիաթների մասին
- Բարդ Բիդլի հեքիաթների ռուսերեն տարբերակը
- Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը. վեպի մասին
- Վեպի ռուսերեն տարբերակը
- Հարրի Փոթերն ու հայկական ֆենթզիի հեռանկարները
- Հարցազրույց Ալվարդ Ջիվանյանի հետ. Ջոան Ռոուլինգ
- Էպոսի ու ռոուլինգյան վիպաշարի համեմատություն. Ագռավաքարից Հոգվորթս մեկ մտքի թռիչք
- Մեջբերումներ վիպաշարից. քննարկում
Արդյունքներ՝ պատումներ, վերլուծություններ, թարգմանություններ, տեսանյութեր, աուդիոգիրք: