Մի քանի խոսք ֆլեշմոբի կարևորության ու զարգացման մասին

  • Ֆլեշմոբի կարևորությունը դասավանդողի համար,
  • Նոր առաջարկներ

Հաճախ ենք խոսում սովորողի, ընտանեկան դպրոցի համար ֆլեշմոբի կարևորության մասին, սակայն դասավանդողի գործունեության համար էլ այն առանցքային դեր ունի: Ֆլեշմոբյան հաջող առաջադրանքներ կազմելու ցանկությունը դասավանդողին շարունակաբար դրդում է նորանոր հաճելի փնտրտուքների: Փորձում ես համատեղել գիտելիքն ու ժամանցը, սերնդի նախասիրությունները, կրթահամալիրային-օրացուցային տարրերը: Ֆլեշմոբի ավանդույթն ինձ համար նորություն էր: Այն նորություն էր նաև կրթահամալիրին վերջերս միացած սովորողների համար, սակայն շատերը սիրով ընդունեցին ու մինչ օրս ակտիվ մասնակցում են:

Փորձեմ առանձնացնել այն առաջարկները, որոնք, կարծում եմ, կարող են մեծացնել սովորողների մասնակցությունն ու ակտիվությունը առարկայական ֆլեշմոբին:

  • Սովորողի նախասիրությունների ընդգրկման շրջանակի մեծացում: Նախասիրությունները մեծաթիվ են, սակայն կան առավել ընդհանրական նախասիրություններ՝ ֆիլմեր, գրքեր, երգեր: Կարող են ստեղծվել առաջադրանքներ՝ դրանց բազմակողմանիորեն անդրադառնալու համար:
  • Արկած-առաջադրանքների շղթա: Առաջադրանքների կեսը կամ ավելին կարող են կապված լինել միմյանց հետ ու բացահայտել միմյանց:
  • Միջառարկայական կապեր: Թույլ կտա հետաքրքրության նեղ շրջանակ ունեցող սովորողներին ավելի մեծ ուշադրություն դարձնել նաև մյուս առարկաներին:

Հետագայում կփորձեմ ֆլեշմոբի զարգացման առաջարկների ավելի ամբողջական պատկեր ստեղծել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s