Չարենցյան դետեկտիվ-ընթերցողական խաղ

Եթե Չարենցի աշխարհի ու դետեկտիվի սիրահար ես, առաջարկում եմ մասնակցել այս ամառային հետաքրքիր խաղին ու ընթերցել Չարենց: Աշխատանքներդ կուղարկես իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am:

Սկսե՞նք մեր ճամփորդությունը: Չարենցի աշխարհով ճամփորդելիս չմոռանաս հավաքել հուշումներ մեր հանդիպման մասին, որի ժամանակ մենք միասին կքննարկենք այս խաղի ընթացքում ձեռքբերածդ տպավորություններն ու ընթերցածդ:Բոլոր փուլերով հաջող անցնելու դեպքում կստանաս բազմակողմանի գիտելիքներ Չարենցի աշխարհից :

Փուլ 1

Չարենցյան ռուբայաթների աշխարհ

Ընթերցում ես Չարենցի ռուբայաթները, գտնում քեզ հաջորդ փուլ տեղափոխող բանալի-ռուբայաթը: Հաջորդ փուլ անցնելու համար գտնում ես թաքնված ռուբայաթը, պատրաստում տեսանյութ, որտեղ այն արտասանում ես ու բացատրում, թե ինչպես ես հասկացել: Ահա թաքնված ռուբայաթի մասին հուշող նկարները: Ռուբայաթի վերջին բառը թաքցնում է իր մեջ Մայր դպրոցի տարածքում մեր հանդիպման տեղը:

Փուլ 2

Չարենցյան «Տաղարան»-ի աշխարհ

Երկրորդ փուլում ընթերցում ես Չարենցի «Տաղարան»-ը: Պատրաստում ես տեսանյութ, որտեղ ընտրում ես բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը, արտասանում ու մեկնաբանում, պատմում ես նաև, թե ինչով էր քեզ համար հետաքրքիր «Տաղարան»-ը: Այն ընթերցելիս քանի՞ անգամ հանդիպեցիր տարվա եղանակների: Հաշվի´ր, որ իմանաս մեր հանդիպման ժամը:

Փուլ 3

Չարենցյան «Ծիածան»-ի աշխարհը

Երրրորդ փուլում ընթերցում ես Չարենցի «Ծիածան»-ը: Ընտրում ես բանաստեղծություններից ցանկացածը և փորձում այն «նկարել»: Կարող ես պատրաստել տեսանյութ ու բացատրել նկարածդ, նաև կպատմես, թե որ գույնն էր քեզ համար ամենասիրելին և ինչու: Գուշակելու համար մեր հանդիպման ամիսը և օրը, ուշադրություն դարձրու՝ ո՞ւմ է նվիրել Չարենցն իր «Ծիածան»-ը: Իմացա՞ր: Հաշվիր այդ մարդու ազգանվան տառերը: Ի՞նչ թիվ ստացար: Տարվա ո՞րերորդ ամիսն է համընկնում այդ թվին, այդ ամսվա ո՞րերորդ օրը: Գրառի´ր ու հիշի´ր:

Փուլ 4

Չարենցը իմ աշխարհում

Ընթերցում ես Չարենց: Սա կարող է օգնել քեզ: Քեզ համար ամենասիրելի ստեղծագործությունների մասին քո կարծիքը, մեկնաբանությունները, Չարենցի կյանքից քեզ համար ամենահետաքրքիր փաստերը գրառում ես բլոգումդ ու վերջում մի նամակ գրում Չարենցին: Ի՞նչ կասեիր նրան, թե մի օր հանկարծ հանդիպեիր:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s