Ամռանը

Սիրելի´ սովորող, ամառը  սիրուն դարձնելու օգտակար տարբերակներից մեկն ընթերցելն է: Քեզ առաջարկում եմ ընթերցանության ցանկ: Բայց իհարկե, կարող ես ընթերցել գրքեր քո ազատ ընտրությամբ, ոչ առաջարկված շարքից:

1. Կարդալիս խնդրում եմ քո բլոգում.

  • առանձնացնել դուր եկած հատվածները,
  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,
  • ներկայացնել հեղինակի ասելիքը,
  • նկարագրել կերպարներին,
  • հիմնավորված ներկայացնել կարծիքդ կարդացածդ գործի մասին:

Ընթերցանության համար առաջարկվող նյութեր

Կարող ես կարդալ նաև ըստ քո ընտրության՝ անելով տրված առաջադրանքները:

Առաջարկում եմ նաև մասնակցել չարենցյան դետեկտիվ-ընթերցողական խաղին:

2. Քո բլոգում պատմիր քո օրերի մասին (օրագիր)՝ հնարավորին չափ հետաքրքիր, կենդանի ոճով:

3. Եթե արձակուրդդ անցկացնում ես գյուղում կամ քաղաքից դուրս մեկ այլ վայրում, ներկայացրու.

  • տարածքը, միջավայրը, բնությունը, մշակութային կառույցները…
  • բնակիչների բարբառը, խոսվածքը, սովորույթները, ծեսերը…
  • նոր ընկերներին, բարեկամներին…
  • հետաքրքիր իրադարձությունները, դեպքերը…

4. Կարող ես անել ձայնագրություններ, տեսաֆիլմեր, նկարաշարեր:

Քեզ սիրուն ամառ ու լիքը բացահայտումներ: Չմոռանա´ս ինձ, կսպասեմ աշխատանքներիդ ու նամակներիդ իմ էլեկտրոնային հասցեին՝ meri.sargsyan@mskh.am:

Սիրով՝ ընկեր Մերի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s