Ներառական կրթությամբ սովորողների տարեկան ձեռքբերումները

Արտակին լավագույնս եմ ճանաչում: Միասին բավական ժամանակ մասնավոր էլ ենք աշխատել: Ծնողի հետ նախնական պայմանավորվածությամբ` Արտակի հետ իրականացնում էինք բոլորի համար նախատեսված աշխատանքները: Որոշ դժվարություններ հեշտությամբ չէինք հաղթահարում, բայց մեծ առաջընթաց ունեցանք մեր աշխատասիրությամբ: Մայրենիից տարեկան նպատակն էր սովորողի գրավոր ու բանավոր խոսքը դարձնել ավելի կապակցված, հստակ ու տրամաբանված, զարգացնել վերլուծելու և ստեղծագործելու կարողությունները: Մեր կատարած աշխատանքները կարող եք տեսնել Արտակի բլոգում` մայրենիի բաժնում: Դրանք կփաստեն, որ միասին հասել ենք որոշակի արդյունքի` հատկապես ստեղծագործական կարողությունների զարգացման հետ կապված: Արտակը ակտիվորեն մասնակցում էր նաև տեսադասերին, մեր ունեցած քննարկումներին: Սովորողի մայրիկն էլ մշտապես աշխատել է ու օգնել նրան հանդիպած դժվարությունների հարցում: Պարբերաբար մասնակցություն են ունենում նաև մայրենիի ֆլեշմոբներին:

Արման Փանոսյանի հետ աշխատանքի տարեկան նպատակը գրեթե նույնն էր: Տարվա ընթացքում չէր աշխատում կարողությունների սահմաններում, չէր կենտրոնացնում ուշադրությունը դասերի վրա, սակայն տեսադասերի շրջանը շատ լավ ազդեցություն ունեցավ նրա վրա: Սկսեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել, կատարել նոր աշխատանքներ, մասնակցել քննարկումներին: Քանի որ Արմանը առարկաների բաժինների առանձնացման խնդիր ունի բլոգում, առանձնացնեմ հիմնական աշխատանքների հղումները.

  1. Առաջադրանքներ
  2. Առաջադրանքներ
  3. Քերականական աշխատանք
  4. Քերականական աշխատանք
  5. Մարտյան տարածված բառերի եռյակ
  6. Ընթերցանական աշխատանք «Փոքրիկ իշխանը»
  7. Քերականական աշխատանք
  8. Ղազարոս Աղայան «Անահիտ» 
  9. Ամփոփիչ վիկտորինա

Սոնայի հետ մեր տարեկան նպատակը հետևյալն էր. կարողանա մի քանի նախադասություն իրար ետևից հստակ արտաբերել ու մեկնաբանել: Սոնայի ակտիվությունը առավելապես զգացի երրորդ ուսումնական շրջանում: Առցանց հանդիպումներին մշտապես միացել է նաև ճամբարային շրջանում: Այժմ Սոնայի համար տառերը ֆիքսելու, հիշելու հետ կապված անհատական առաջադրանքներ եմ մշակում` հաշվի առնելով մասնագետ հոգեբանի խորհուրդները և նպատակները: Տարվա ընթացքում ունեցել են բանավոր զրույցներ, Սոնան երբեմն իր պատրաստածն է ներկայացրել: Համակարգչից շատ օգտվել դժվարանում է, աշխատել ենք տետրով` փոքրիկ առաջադրանքներ կատարելով: Իր նկարչական տաղանդը օգտագործելով` Սոնան երբեմն այս կամ այն ստեղծագործության պատկերազարդ տարբերակներն է ստանում (մի քանի անգամ ինձ էլ է նկարել): Սոնայի հետ կենդանի շփումը ավելի կնպաստեր մեր նպատակի իրականացմանը, սակայն որոշակիորեն ունեցանք առաջընթաց, որը, հուսամ, հետո ավելի շոշափելի կդառնա: Սա էլ Սոնայի բլոգում մայրենիի բաժինն է:

Տարոնի հետ մեր աշխատանքը գրեթե չէր տարբերվում մյուս սովորողների հետ աշխատանքներից: Տարվա մեջ ցուցաբերել է դասերին որոշակի ակտիվություն, մասնակցել տարբեր նախագծերի, տեսադասերին ևս մշտապես մասնակցել է: Սա Տարոնի բլոգում մայրենիի բաժինն է:

Գոռի հետ համեմատաբար ուշ ծանոթացանք: Նա ևս այն սովորողներից է, որոնք որոշակիորեն դժվարանում են համակարգչից օգտվելու հարցում: Միասին փոքրածավալ առակներ ենք հիմնականում քննարկել, կատարել իմ բլոգում առկա` անհատական ուսուցման աշխատանքները: Գոռն աշխատում է հիմնականում տետրում: Այն այս պահին ինձ մոտ չէ, կներկայացնեմ հիմա ինձ հասանելի նյութերը:

  1. Շաբաթվա աշխատանքներ
  2. Նախագծային աշխատանքներ
  3. Զատկական իրարանցում
  4. Քերականական աշխատանք
  5. Ինքնաստուգում
  6. Աշխատանք
  7. Աշխատանք

Խաչիկի հետ աշխատելը համեմատաբար բարդ է: Անասելի ջանքեր ենք պետք նրան աշխատել տրամադրելու համար: Բազմաթիվ մեթոդներ եմ տարվա ընթացքում փորձել, փոքրիկ առակներ եմ իրեն պատմել, միասին քննարկել ենք, տարբեր թեմաներից զրուցել: Գրավոր աշխատանքի առումով փորձած բոլոր տարբերակներից միայն մեկը հաջողվեց` դասընկերների անմիջական ղեկավարությամբ աշխատելը: Անչափ շնորհակալ եմ նրա մի խումբ համադասարանցիներից, որոնք սովորող-սովորեցնող տարբերակով օգնեցին ինձ Խաչիկի հետ աշխատել: Սովորողը առհասարակ համակարգչից չի օգտվում, բլոգ ևս չի կարողանում վարել: Մի քանի աշխատանք ենք կատարել տետրում:

Ալիսի համար դժվարություններն ավելի շատ են. համակարգչից օգտվել, գրել առհասարակ չի կարողանում, դժվարությամբ է խոսքային հաղորդակցում իրականացնում, սակայն աննկարագրելի աշխատասիրությամբ ու պարտաճանաչությամբ առաջ է գնում, չեմ կարող չշեշտել նաև դասընկերների մեծ աջակցությունը, ինչով միշտ հիացել եմ: Ալիսի հետ մենք բանավոր ենք աշխատում հասկանալի հիմունքներով:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s